Ծառատնկման աշխատանքներ են տարվել Եռաբլուրում և ՀՀ ԲՆ բնության հատուկ պահպանվող տարածքներում
ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարել է <<Համահայաստանյան ծառատունկի մեկամսյակ>>, որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի անտառտնտեսություններում, բնության հատուկ պահպանվող տարածքներում և Եռաբլուրում՝ շուրջ 80 հեկտարի վրա, իրականացվելու են անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ՝ տնկելով 165 հազար տնկանյութ։
Ապրիլի 21-ին ծառատունկ-շաբաթօրյակ կիրականացվի ՀՀ ԲՆ բնության հատուկ պահպանվող տարածքներում
Ապրիլի 21-ին ծառատնկման միջոցառումներ կիրականացվեն ներքոհիշյալ բնության հատուկ պահպանվող տարածքներում և Անտառային պետական կոմիտեի անտառպետություններում․
Մեկնարկել է միջազգային մասնագիտացված զբոսաշրջության ցուցահանդեսը
Ապրիլի 20-ին «Երևան էքսպո» կենտրոնում մեկնարկել է «In Tour Expo 2018» 5–րդ միջազգային մասնագիտացված եռօրյա զբոսաշրջության ցուցահանդեսը, որով տրվել է 2018 թվականի զբոսաշրջության սեզոնի մեկնարկը Հայաստանում:
Մեկ շաբաթվա ընթացքում նշանակվել 1.450.000 ՀՀ դրամի վարչական տուգանք և հաշվարկվել 1.885.726 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. ապրիլի 9-13-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել
Ներկայացվել է «Կրթություն հանուն կայուն զարգացման» ռազմավարության բնապահպանական բաղադրիչը
Երևանում մեկնարկել է «Նախնական և միջին մասնագիտական կրթության միջոցով կայուն զարգացման խթանումը Հայաստանում» թեմայով երկօրյա ազգային աշխատաժողովը։ Միջոցառումն անցկացվում է ՄԱԿ ԵՏՀ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ռազմավարության իրականացման համատեքստում։
Գյումրիում ապօրինաբար պահվող արջի քոթոթը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետևողական աշխատանքների արդյունքում ապրիլի 16-ին, Գյումրու տներից մեկում ապօրինաբար պահվող արջի քոթոթը հանձնվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմի տարածքային ստորաբաժանում:
Ծառատնկման աշխատանքներ բնության հատուկ պահպանվող տարածքներում և Անտառային պետական կոմիտեի ենթակա ստորաբաժանումներում
ՀՀ բնապահպանության նախարարության Անտառային պետական կոմիտեի, առանձնացված ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների աշխատակիցներն ապրիլի 14-ին <<Համահայաստանյան ծառատունկի մեկամսյակի>> շրջանակներում իրականացրել են ծառատնկման աշխատանքներ հատուկ պահպանվող տարածքներում և անտառտնտեսություններում: