Մեկ շաբաթվա ընթացքում նշանակվել 1.450.000 ՀՀ դրամի վարչական տուգանք և հաշվարկվել 1.885.726 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. ապրիլի 9-13-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել
Ներկայացվել է «Կրթություն հանուն կայուն զարգացման» ռազմավարության բնապահպանական բաղադրիչը
Երևանում մեկնարկել է «Նախնական և միջին մասնագիտական կրթության միջոցով կայուն զարգացման խթանումը Հայաստանում» թեմայով երկօրյա ազգային աշխատաժողովը։ Միջոցառումն անցկացվում է ՄԱԿ ԵՏՀ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ռազմավարության իրականացման համատեքստում։
Գյումրիում ապօրինաբար պահվող արջի քոթոթը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետևողական աշխատանքների արդյունքում ապրիլի 16-ին, Գյումրու տներից մեկում ապօրինաբար պահվող արջի քոթոթը հանձնվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմի տարածքային ստորաբաժանում:
Ծառատնկման աշխատանքներ բնության հատուկ պահպանվող տարածքներում և Անտառային պետական կոմիտեի ենթակա ստորաբաժանումներում
ՀՀ բնապահպանության նախարարության Անտառային պետական կոմիտեի, առանձնացված ստորաբաժանումների և ՊՈԱԿ-ների աշխատակիցներն ապրիլի 14-ին <<Համահայաստանյան ծառատունկի մեկամսյակի>> շրջանակներում իրականացրել են ծառատնկման աշխատանքներ հատուկ պահպանվող տարածքներում և անտառտնտեսություններում:
Ամենամյա համաժողով <<էկոտուրիզմը Հայաստանում>> թեմայով
Ս.թ. ապրիլի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել 3-րդ ամենամյա համաժողով <<էկոտուրիզմը Հայաստանում>> թեմայով։ Համաժողովի նպատակն է խթանել էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում՝ առաջարկելով գաղափարների և փորձի փոխանակման հարթակ, ինչպես նաև ստեղծել շահագրգիռ կողմերի ցանց:
«Դիլիջան» ազգային պարկի անտառներ է վերադարձվել կովկասյան ազնվացեղ եղջերուն,
Մեկնարկել է համահայաստանյան ծառատունկի մեկամսյակը
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանի գլխավորած աշխատանքային խումբը եղել է ՀՀ Տավուշի մարզում, ուր այցելել է Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում «Դիլիջան» ազգային պարկում կառուցված եղջերուների բազմացման կենտրոն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից ներմուծված 3 եղջերուի պահպանման պայմաններին ծանոթանալու նպատակով։
Կովկասյան ազնվացեղ եղջերուներն այս տարվա մարտ ամսին էին տեղափոխվել «Դիլիջան» ազգային պարկ՝ Հայաստանում տվյալ կենդանատեսակի պոպուլյացիայի վերականգնման նպատակով։ Շուրջ մեկ ամիս կենդանիները գտնվել են կարանտինի մեջ։ Ներմուծված կենդանիներից երկուսը էգ են, մեկը՝ արու։ Եղջերուների հաջորդ խմբի տեղափոխումը նախատեսվում է 2018թ․ երկրորդ կեսին։
Այսուհետ կիրառվելու է բնապահպանական թողքի հաշվարկման նոր մեթոդիկա
ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N927 նոր որոշման համաձայն՝ բնապահպանական թողքի հաշվարկման ժամանակ ստացվում էր մեկ արժեք ամբողջ տարվա համար, որի ժամանակ հաշվի չէր առնվում հիդրոկենսաբանական, հիդրոմորֆոլոգիական (այդ թվում՝ հիդրոլոգիական տվյալները), հիդրոֆիզիկական և հիդրոքիմիական տարրերը, որոնք մեծ նշանակություն ունեն գետավազանի էկոհամակարգի պահպանման համար: