ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
Սեպտեմբերի 13-14, 2019թ., Կոպենհագեն, Դանիա
Շրջակա միջավայրի եվրոպական գործակալությունը և վեց գործընկեր երկրները անցկացրեցին երկօրյա ինտերակտիվ աշխատաժողով՝ նվիրված բնապահպանական տեղեկատվության արդյունավետ փոխանակմանը: Այս աշխատաժողովը տարածաշրջանային աշխատանքային ծրագրի ներքո համաձայնեցված գործողությունների մի մասն է: ԵՀԳ ՇՄՏՄՀ II Արևելք ծրագիրը լայնածավալ փորձագիտական աջակցություն է տրամադրում հաղորդակցության բնագավառում Եվրոպական շրջակա միջավայրի գործակալության հաղորդակցության ծրագրի և Eionet-ի հաղորդակցության փորձագետների միջոցով:
Հունիսի 13-14, 2019թ., Երևան, Հայաստան
Շրջակա Միջավայրի Եվրոպական գործակալության (ՇՄԵԳ) կողմից «Եվրոպական հարևանության գործիք – Շրջակա միջավայրի տեղեկատվական միասնական համակարգ Արևելք II (ԵՀԳ ՇՄՏՄՀ Ալ II) ծրագրի սկզբունքների և փորձի ներդրում» ծրագրի շրջանակում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ՀՀ վիճակագրական կոմիտեի հետ համատեղ հունիսի 13-14-ը Երևանում կազմակերպվել է «Հայաստանի համար Էկոպորտալի ջրային բաղադրիչի ստեղծման» մեկնարկային փուլի աշխատաժողովը: Այն նպատակաուղղված էր ազգային, ռեգիոնալ և միջազգային մակարդակներին համապատասխան ջրերի Վեբ-պորտալի ձևավորմանը և ամբողջական էկոպորտալի հետագա զարգացմանը։ Ձևավորվելով տեղեկատվական միասնական համակարգի հենքի վրա՝ Պորտալը տրամադրելու է համադրելի տվյալներ և տեղեկատվական այլ արտադրանք բոլոր սպառողներին՝ իրականացնելու ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում, վերլուծական աշխատանքներ, ջրային ռեսուրսների պահպանում, կայուն համակարգային օգտագործման նախադրյալների ապահովում։
Հունիսի 04-06, 2019թ., Երևան, Հայաստան
Շրջակա միջավայրի եվրոպական գործակալության և Սլովակիայի շրջակա միջավայրի գործակալության մասնագետները անցկացին շրջակա միջավայրի զեկույցների և գնահատման գործիքների վերաբերյալ դասընթաց Հայաստանի մասնագետների համար: Այս միջոցառումը մաս է կազմում Եվրամիության կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցության, բարելավում է ինստիտուցիոնալ և մեթոդաբանական կարողությունները շրջակա միջավայրի գնահատման հաշվետվություններում և նպաստում է շրջակա միջավայրի կառավարման արդյունավետությանը:
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց