ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՕՐԱՑՈՒՅՑ


Փետրվարի 2 - Ջրաճահճային հանդակների օր

1971 թ. Ռամսարում (Իրան) ընդունվեց ՚‹‹Միջազգային նշանակության խոնավ տարածքների, հատկապես ջրլող թռչունների բնադրավայրերի մասին›› Կոնվենցիան: Ռամսարի կոնվենցիայի /1982թ. դեկտեմբերի 3 Փարիզի արձանագրությամբ մտցված փոփոխություններով, 1987թ. մայիսի 28 Րեժինում մտցված փոփոխություններով/ շրջանակներում միջոցառումների կատարումը ուղղված է տվյալ էկոհամակարգերի կրճատման և ոչնչացման կանխարգելմանը: Ջրաճահճային հանդակների մասին Ռամսարի կոնվենցիայի հաստատման պատճառը միջազգային հասարակայնության ջրաճահճային հանդակների արագ կրճատումն և ոչնչացումն էր: Այսօր Կոնվենցիային միացել են 144 երկրներ, որոնք ընդհանուր թվով ունեն 1401 հանդակներ:   www.ramsar.org/wwd/wwd_index.htm

Մարտի 15 Սպառողների իրավունքների պաշտպանության օր

Առաջին անգամ Սպառողների իրավունքների պաշտպանության օրը սկսվել է տոնվել 1983 թ. մարտի 15-ին: Երկու տարի անց` 1985թ. ապրիլի 9-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասսամբլեան ընդունեց սպառողների իրավունքների պաշտպանության ղեկավար սկուզբունքները: Այդ սկզբունքների ընդունումից հետո սպառողական իրավունքները միջազային ճանաչում և օրինականություն ձեռք բերեցին: Դրանցում նախատեսված են դրույթներ, որոնցով պետք է առաջնորդվեն կառավարությունները սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում քաղաքականության սահմանման և օրենսդրության մշակման ժամանակ: ՄԱԿ-ի բանաձևի ընդունումը նպաստեց այս ոլորտում միջազային համագործակցությանը:

Մարտի 22 - Ջրի համաշխարհային օր

Ամեն տարի մարտի 22-ին ՄԱԿ-ի հաստատություններից մեկը նշանակվում է համակարգող ամբողջ աշխարհում Ջրի համաշխարհային օրվա շրջանակներում միջոցառումներ անցկացնելու համար: Ջրային ռեսուրսների բազմակողմանիությունը ներկայացնելու նպատակով ամեն տարի ջրի օրվան նվիրված միջոցառումները անցկացվում են նոր թեմաներով:
Մեր առօրյան կախված է ջրից: Սակայն մարդկանց գիտակցության մեջ ջրի նշանակության կարևորությունը ընկել է: Ջուրը դարձել է սպառողական ապրանք, որը մենք շատ հաճախ անտեսում ենք:
Աշխարհի տարբեր շրջաններում ջրի հանդեպ վերաբերմունքը և նրա օգտագործման ձևերը տարբերվում են և կախված են մշակութային ավանդույթներից, տեղական սովորույթներից և հասարակական արժեքներից:

Մարտի 23 Օդերևութաբանության համաշխարհային օր

Եղանակի մասին առաջին վկայություններ եղել են վաղ անցյալի իրադարձություններում: Դեռևս 17-18դդ. սկսել են գրանցել ամենօրյա տեղեկություններ եղանակի մասին: Իսկ բարոմետրի հայտնագործումից հետո փորձեր ձեռնարկվեցին կանխատեսել եղանակի փոփոխությունները մթնոլորտային ճնշման փոփոխությամբ:
1872թ. հիմնադրվեց միջազգային օդերևութաբանական կազմակերպությունը /ՄՕԿ/: 1947թ. հոկտեմբերի 11 ստորագրման ներկայացվեց Կոնվենցիան, որի արդյունքում կազմավորվեց Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը /ՀՕԿ/ ՄՕԿ-ի փոխարեն: 1950թ. մարտի 23 Կոնվենցիան ուժի մեջ մտավ: Այս օրը ՀՕԿ-ի կազմավորման պաշտոնական օրն է, որը ստեղծվել է ՄԱԿ-ի շրջանակներում և ունի հետևյալ նպատակները.

  1. Հեշտացնել միջազգային համագործակցությունը կայանների ցանցի ստեղծման հարցում, որոնք կատարում են օդերևութաբանական ուսումնասիրություններ, ինչպես նաև հիդրոլոգիական և գեոֆիզիկական ուսումնասիրություններ, որոնք վերաբերում են օդերևութաբանությանը, և նպաստել կենտրոնների ստեղծմանն ու աջակցմանը, որոնց պարտականություններից է օդերևութաբանական և այլ տեսակի ծառայությունների մատուցման ապահովումը:
  2. Նպաստել օդերևութաբանական տեղեկատվության արագ փոխանակման համակարգերի ստեղծմանն և աջակցությանը:
  3. Նպաստել օդերևութաբանական և այլ համապատասխան ուսումնասիրությունների ստանդարտացմանը և ապահովել ուսումնասիրությունների և վիճակագրական տվյալների միատեսակ հրապարակումը:
  4. Նպաստել հետագայում օդերևութաբանության օգտագործմանը ավիացիայում, նավագնացությունում, գյուղատնտեսությունում և մարդու գործունեության այլ բնագավառներում` ջրային խնդիրների լուծման հարցում:
  5. Խրախուսել գիտահետազոտական աշխատանքներին և օդերևութաբանության, անհրաժեշտության դեպքում նաև այլ կից բնագավառներում կադրերի պատրաստման աշխատանքներին, ինչպես նաև նպաստել այս գործունեության համակարգմանը միջպետական մասշտաբով:
    ՀՕԿ նախաձեռնությամբ սկսած 1961թ-ից, մարտի 23-ը նշվում է որպես Համաշխարհային օդերևութաբանական օր: ՀՕՕ ամբողջ մոլորակի օդերևութաբանների մասնագիտական տոնն է:
    Ամեն տարի ՀՕԿ-ը նշում է այս օրը որոշակի նշանաբանով` կարևորելով տվյալ պահին որևէ արդիական թեմա:  www.wmo.ch/pages/index_en.html

 

Ապրիլի 1 Թռչունների միջազգային օր

1906թ. ապրիլի 1-ին ստորագրվել է թռչունների պահպանության մասին Միջազգային կոնվենցիան:
1600թ.-ից թռչունների մոտ 100 տեսակ անհետացել է մոլորակից: Ներկայումս էլ թռչունների շատ տեսակներ կանգնած են անհետացման շեմին, կամ էլ լավագույն դեպքում զգում են անհետացման վտանգը:
Շատ երկրներ չվող թռչունների պահպանման վերաբերյալ ունեն օրենքներ և մասնակցում են միջազգային համաձայնություններին: Թռչունների համար լուրջ վտանգ են հանդիսանում ոչ թե որսորդները, այլ մարդկային գործունեության բավականին ՚‹‹խաղաղ›› տեսակները` երկնաքերերը, հեռուստաաշտարակները և այլ բարձրահարկ շինությունները, որոնք մահացու արգելքներ են չվող թռչունների համար: Նավթի արտահոսքը ծովերում կործանում է բազմաթիվ ծովային թռչունների:
Ոչ պակաս լուրջ վտանգ է նաև միջավայրի աղտոտվածությունը:

Ապրիլի առաջին կիրակի օրը - Երկրաբանի օր

Երկրաբանի օրը երկրաբանների մասնագիտական տոնն է, որն ավանդաբար նշվում է ապրիլի առաջին կիրակի օրը: Այն սահմանվել է ԽՍՀՄ-ի Գերագույն Խորհրդի Նախագահության հրամանով 1966թ. մարտի 31-ին ի հիշատակ խորհրդային երկրաբանների նվաճումների:
Կարծիք կա, որ տոնն անցկացնելու համար ընտրվել է ապրլի կիրակին այն պատճառով, քանի որ ապրիլի կեսին հաճախ կազմակերպվում են երկրաբանական արշավներ: Երկրաբանի օրը նշվում է նախկին Խորհրդային Միության բոլոր երկրաբանական և արդյունահանող կազմակերպություններում: Բացի երկրաբաններից այս օրը մասնագիտական տոն են համարում նաև մարկշեյդերները , պայթեցնողները, հանքահորերի աշխատողները, և բոլոր այն մարդիկ, ովքեր զբաղվում են օգտակար հանածոների հայտնագործմամբ և արդյունահանմամբ, որոնց աշխատանքը կապված է բնական հարստությունների համար բնության հետ պայքարի դժվարին աշխատանքի հետ:

Ապրիլի 7 - Առողջապահության համաշխարհային օր

Ապրիլի 7-ին ողջ աշխարհը տոնում է առողջության Համաշխարհային Օրը: Նշենք, որ Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը արդեն 58 տարեկան է: Իր գործունեության ընթացքում կազմակերպության անդամներ են դարձել աշխարհի ավելի քան 190 երկրներ, որոնց թվում նաև մեր երկիրը: Այդ երկրների կառավարությունների կողմից ստորագրված Կանոնադրությունում առաջին անգամ միջազգային մակարդակով հայտարարվեց մարդու առողջ լինելու իրավունքը, սահմանվեց երկրի կառավարության պատասխանատվության սկզբունքը իր ժողովրդի առողջության համար:  www.who.int/world-health-day/previous/2006/en/index.html
 

Ապրիլի 22 - Երկրի Օր

Երկրի Օրվա պատմությունը սկսվել է 1840թ., երբ Ջ. Սթերլինգ Մորթոնը իր ընտանիքով տեղափոխվեց Նեբրասկա նահանգի տարածք: Միայնակ ծառերով անծայրածիր պրերիաները, քամին և արևը, որոնցից հնարավոր չէր թաքնվելու, չորացած հողը հանգեցրին Մորթոնին կանաչապատման մտքին: Նա առաջարկեց կանաչապատմանը նվիրված օր սահմանել և մրցանակներ հանձնել ամենաշատ ծառ տնկած մարդկանց: 1882թ-ից ապրիլի 22-ը հայտարարվեց կանաչապատման պաշտոնական տոն: 1970թ-ից ՚‹‹Երկրի Օր›› տոնակատարության ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում շրջակա միջավայրի պահպանությանը, էկոկրթությանը և էկոլուսավորությանը: ww2.earthday.net/~earthday/

 

Ապրիլի 26 - Ռադիացիոն վթարներում և աղետներում զոհվածների հիշատակի օր

Ապրիլի 26-ը Ռադիացիոն վթարներում և աղետներում զոհվածների հիշատակի օրն է: 
Չերնոբիլի աղետը /1986թ. ապրիլի 26/ իր մասշտաբներով, հասարակությանը, շրջակա միջավայրին, տնտեսությանը և սոցիալական միջավայրին հասցված վնասով և բացասական հետևանքներով Երկրի խոշորագույն տեխնածին աղետն է մարդկության ողջ պատմության ընթացքում: Երկարակյաց ռադիոակտիվ նյութերով աղտոտվեցին լայն տարածքներ, որոնց բացասական ազդեցությունը մարդու և շրջակա միջավայրի վրա անդրադառնում է երկար տարիներ և տասնամյակներ:

Մայիսի 22 Կենսաբազմազանության միջազգային օր

2000թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿի Գլխավոր Ասամբլեան մայիսի 22-ը` Կենսաբազմազանության Կոնվենցիայի ընդունման օրը, հայտարարեց կենսաբազմազանության Միջազգային օր / 55/201 բանաձև/: Վերջին 100 տարիների ընթացքում արագացել է էկոհամակարգերի կործանման գործընթացը: Ուսումնասիրելով ֆիտոգենոֆոնդի ժամանակակից վիճակը` մասնագետները կարծում են, որ առաջնայում տեղի կունենա ֆլորայի աղքատացումը, հատկապես խիտ բնակչություն ունեցող երկրներում: Նշենք, որ այս գործընթացը տարեց տարի ավելի ինտենսիվ է դառնում: Կառլ Լիննեյի ժամանակներից ներկայացվել է օրգանիզմների1,5-1,6 միլիոն տեսակ, որոնց մեջ մոտավորապես 750 հազար միջատներ, 57 հազար ողնաշարավորներ, 250 հազար բույսեր, չհաշված անողնաշարավորները, ջրիմուղները, միկրոօրգանիզմները և այլն: Շատ մասնագետներ այս պատկերը անավարտ են համարում` ենթադրելով, որ Երկրի վրա բնակվում են 5 միլիոն և ավելի օրգանիզմներ: Բացառիկ տեսակների անհետացման տեմպերը անհավանականորեն մեծ են: Հաշվարկել են, որ այս հազարամյակում տրոպիկական անտառներից անվերադարձ կանհայտանան բոլոր տեսակների 15-20%: Սա կապված է այն բանի հետ, որ ժամանակի ընթացքում անտառային տարածքի երկու երրորդը կոնչացվի, անհետացողների մեջ կլինեն նաև 625 հազար տեսակ, որոնց գիտնականները դեռ չեն նկարագրել: Ներկայումս բույսերի և կենդանիների մոտ 22 հազար տեսակ կանգնած է անհետացման եզրին:  www.cbd.int/ibd/2007/

 

Մայիսի 31 Ծխախոտի դեմ պայքարի համաշխարհային օր

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մայիսի 31-ը հայտարարել է ՚‹‹Առանց ծխախոտի օր››: ԱՀԿ ներկայացուցիչների կարծիքով նույնիսկ ամնեամոլի ծխողները ի վիճակի են տարվա մեջ գոնե մեկ օր ապրել առանց ծխախոտի: Ըստ ԱՀԿ փորձագետների աշխարհում բնակվում են մեկ միլիարդ երեք հարյուր միլիոն ծխող, իսկ ըստ ԱՀԿ-ի հետ համագործակցող սոցիոլոգների կանխատեսումների, 2025 թ. աշխարհում ծխողների թիվը կավելանա չորս հարյուր միլիոնով: Բժիշկները հաստատում են, որ ծխելու պատճառով առաջացած հիվանդություններից տարեկան մահանում են համարյա 5 միլիոն մարդ:   www.who.int/tobacco/communications/events/wntd/2006/en/

Հունիսի 5 Շրջակա միջավայրի համաշխարհային օր

1972թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հունիսի 5-ը հայտարարեց Շրջակա միջավայրի համաշխարհային օր, որն էլ դարձավ միջազգային բնապահպանական օրացույցի կարևոր տոներից
և ամեն տարի նշվում է ավելի քան հարյուր երկրներում: 1972թ. հունիսի 5-ին տարբեր պետությունների ղեկավարների Ստոկհոլմյան կոնֆերենցիան ստեղծեց նա
և հատուկ կազմակերպություն` շրջակա միջավայրի պահպանման ՄԱԿ ծրագիրը /UNEP/: Մարդկային քաղաքակրթության ժամանակակից տեխնիկական զարգացումը ներկա դրությամբ հանգեցրել է շրջակա միջաավայրի զգալի աղտոտվածությանը: Մարդու ամենօրյա տնտեսական և զիվորական գործունեության արդյունքում` վթարները արդյունաբերական օբյեկտներում և զենքերի փորձարկումները բնական միջավայրին վնաս են հասցնում: Շրջակա միջավայր թափանցող շատ միացություններ չեն հանդիպում բնության մեջ, դրանք մարդու կողմից արհեստականորեն սինթեզված են: www.unep.org/wed/2007/english/

Հունիսի 17 - Անապատացման - երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր

Գլոբալ բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում, կարևորելով միջազգային խմբակցության ջանքերի միավորումը, 1992թ. Ռիո-դե-Ժանեյրոյում կայացած մի շարք պետությունների մասնակցությամբ Գագաթնաժողովի ժամանակ որոշում ընդունվեց ՄԱԿ-ի գլխավորոևթյամբ հաստատել առավել կարևոր ժամանակակից խնդիրների վերաբերյալ երեք Կոնվենցիաներ:
-Կենսաբազմազանության պահպանման մասին ՄԱԿ-ի կոնվենցիա
-Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիա
-Անապատացման դեմ պայքարի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան այն երկրներում, որտեղ լուրջ երաշտ է և անապատացում, հատկապես Աֆրիկայում:
Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1994թ. հունիսի 17-ին և ուժի մեջ է մտել 1996թ. դեկտեմբերի 26-ին: Կոնվենցիայի նպատակն է միավորել պետական և հասարակական կազմակերպությունների ջանքերը միջազգային, ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակի վրա անապատացման և հողերի ոչնչացման դեմ պայքարի և երաշտի հետևանքները նվազեցնելու գործընթացում:
Հողը անփոխարինելի բնական ռեսուրս է. նրա խելամիտ օգտագործումից և պահպանումից է կախված մեր երկրի կայուն սոցիալ-տնտեսական և էկոլոգիական զարգացումը: Հայաստանի Հանրապետությունը Անապատացման դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի լիիրավ անդամ է: www.unccd.int/publicinfo/june17/2005/menu.php

Օգոստոսի 6-ը Հերոսիմայի օրն է` Միջուկային զենքի արգելման համաշխարհային օրը:

Ճապոնիայի Հերոսիմա քաղաքը հիշում է ամերիկյան ատոմային հարձակումը հիշատակի զանգերի ավանդաբար զարկումով, դեպի երկինք բաց թողնված սպիտակ աղավնիներով և մեկ րոպե լռությամբ: Ուղիղ ժամը 8:15 զարկում է Խաղաղության Զանգը Հերոսիմայում /հենց այս ժամին 1945թ. օգոստոսի 6-ին ԱՄՆ ՕԶՈՒ ինքնաթիռը քաղաքի վրա ատոմային ռումբ նետեց, որը խլեց մոտ 221893 մարդու կյանք/: XX դարի երկրորդ կեսերին մոլորակի հասարակայնությունը լուրջ խնդրի առջև կանգնեց: Միջազգային կազմակերպությունները ավելի ուժեղ սկսեցին հայտարարել այն մասին, որ երկրի իշխանությունները պետք է վերանայեն իրենց դիրքերը, և կոչ արեցին զարգացած մարդկությանը անել հնարավորը աշխարհը ոչնչացումից պաշտպանելու համար: Միջուկային զենքի պաշարներն այնքան շատ են, որ կարող են ոչնրացնել մի քանի մոլորակ, որոնք իրենց չափսերով գերազանցում են Երկրին: Շատ երկրների քաղաքական և հասարակական կազմակերպություններ պահանջեցին արգելել մահացու ռումբերի հետագա կուտակումը:

Սեպտեմբերի 16 Օզոնային շերտի պահպանման միջազգային օր

Սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի պահպանության միջազգային օրն է: 1994թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հայտարարեց սեպտեմբերի 16-ը օզոնային շերտի պահպանության միջազգային օր: Այս օրն ընտրվել է ի պատիվ Մոնրեալի օզոնի շերտը քայքայող նյութերի մասին արձանագրության ստորագրման: Օզոնային շերտի պահպանության խնդիրը, որը պահպանում է Երկրի կենդանի օրգանիզմները ուլտրամանուշակագույն ճառագայթների կործանիչ ազդեցությունից, համարվում է առաջնային բոլոր երկրների համար: Այս խնդրով մտահոգված են գիտնականներ, բնապահպաններ, արդյունաբերողները: Մասնագետները տեղեկացնում են մեր մոլորակի վերնոլորտում օզոնային շերտի քայքայման խնդրի մասին: Անգլիացի մասնագետների տվյալների համաձայն այդ գործընթացը անմիջականորեն կապված է արդյունաբերությունում և կենցաղում քլոր պարունակող քիմիական նյութերի օգտագործման հետ: Այս նյութերը լայն տարածում են գտել գյուղատնտեսությունում և ժողովրդական տնտեսության շատ այլ բնագավառներում: Ինչպես հայտարարում են գիտնականները սրանց արտանետումները օզոնային շերտի քայքայման հիմնական պատճառներն են և վնասակար են ոչ միայն մարդու առողջության, այլև Երկրի վրա բոլոր կենդանի օրգանիզմների համար: Միջազգային խմբակցության ջանքերը օզոնային շերտի պահպանության գործում ուղղված են նրա վերականգնմանը, ուլտրամանուշակագույն բիոլոգիական ակտիվ ճառագայթման ինտենսիվության նվազեցմանը: Դրա արդյունքը կլինի մարդու առողջության համար վնասակար հետևանքների նվազեցումը /աչքի վնասվելու վտանգ, իմունային համակարգի վատթարացում և մաշկի քաղծկեղի զարգացում, ինչպես նաև կենդանիների, բուսականության, միկրոօրգանիզմների, նյութերի վիճակի և օդի որակի/: Վերնոլորտի օզոնային շերտի պահպանությունը միջազգային կարևոր խնդիրներց է, որն ամրագրված է ՚‹‹Օզոնային շերտի պահպանության›› Վիեննային կոնվենցիայում և որն իրականացվել է օզոնային շերտը քայքայող Մոնրեալի արձանագրությունում: Արձանագրությամբ որոշվել է միջոցներ ձեռնարկել և կրճատել, իսկ հետագայում ընդհանրապես դադարեցնել օզոնի շերտը քայքայող նյութերի արդյունահանումը և օգտագործումը:  www.unep.fr/ozonaction/events/ozoneday/index.htm%20%20http://ozone.unep.org/Public_Information/index.asp

Հոկտեմբերի 4 Կենդանիների պաշտպանության համաշխարհային օր

Հոկտեմեբերի 4-ին ողջ աշխարհում նշում են կենդանիների Համաշխարհային օրը: 1226թ. այս օրն է մահացել սուրբ Ֆրանցիսկ Ասսիզսկին` ՚‹‹մեր փոքր եղբայրների ` գազանների և թռչունների›› հովանավորն ու պաշտպանը:
Նրա սրտացավ վերաբերմունքը բոլոր կենդանի արարածների նկատմամբ, նրանց ցավը սեփական ցավից ավելի սուր զգալու նրա ունակությունը, նրան դասել են սրբերի շարքին, որին երկրպագում են ողջ աշխարհում: Սուրբ Ֆրանցիսկի անվան մրցանակը հանձնվում է բնության պահպանության բնագավառում մեծագույն արժանիքներ ունենալու համար:
Կենդանիների պաշտպանության Համաշխարհային օրը նշելու որոշումը ընդունվել է 1931թ. Ֆլորենցիայում բնության պահպանության կողմնակիցների Միջազգային կոնգրեսի ժամանակ: Այդ օրը շատ երկրների կենդանիների պաշտպանության կազմակերպություններ իրենց պատրաստակամությունը հայտնեցին ամեն տարի նշելու այդ օրը և կազմակերպելու բազմազան զանգվածային միջոցառումներ`ուղղված մարդկանց մոտ յուրաքանչյուր կենդանի արարածի նկատմամբ պատասխանատվության զգացողության դաստիարակմանը:

Հոկտեմբերի 14 - Բնական աղետների ազդեցության նվազեցման միջազգային օր

Հոկտեմբերի 14-ը բնական աղետների վտանգի նվազեցման միջազգային օրն է:
Այն առաջին անգամ նշվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1989թ. դեկտեմբերի 22 բանաձևի համաձայն` բնական աղետների վտանգների նվազեցման Միջազգային տասնամյակի շրջանակներում: 1999թ. Գլխավոր Ասամբլեան որոշեց ամեն տարի հոկտեմբերի երկրորդ չորեքշաբթին նշել որպես միջազգային տոն, որը կհանդիսանա միջոց նպաստելու բնական աղետների վտանգների նվազեցման գլոբալ մշակույթի ձևավորմանը և կնպաստի բնական աղետների կանխարգելմանը և նրանց հետևանքների նվազեցումը, ինչպես նաև այդ երևույթներին պատրաստ լինելուն:

Նոյեմբերի 11 - Էներգախնայողության Միջազգային Օր

Կարևորելով էներգիայի և ռեսուրսների խնայողության մշակույթի տարածումը հասարակության ներսում, SPARE-ԷՌՕԴԾ («Էներգիայի և ռեսուրսների օգտագործման դպրոցական ծրագիր») միջազգային կրթական նախագիծը 2008 թվականին նոյեմբերի 11-ը հայտարարել է «էներգախնայողության միջազգային օր»: Ամեն տարի, այյդ օրը, աշխարհի շուրջ 20 երկրներում նշում են էներգախնայողության տոնը, կազմակերպում են ասուլիսներ ԶԼՄ-ների համար, ֆլեշ-մոբեր, բարեգործական համերգներ, ժողովներ, ցուցահանդես-մրցույթներ և այլ ակցիաներ: Էներգախնայողությունը` ապրելակերպ է, ինչը էապես կարող է նպաստել և′ մեր շրջակա միջավայրի, և′ ամբողջ մոլորակի բնապահպանական խնդիրների լուծմանը: Տես ավելին՝ www.spareworld.org

Դեկտեմբերի 1 ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա անցկացման մասին հայտարարել է 1988թ.: Այդ օրը` դեկտեմբերի 1-ը, միանգամից դարձավ առավել հաջող հիշատակման օր ամբողջ աշխարհում, որն ներկայումս ընդունվել և ամեն տարի նշվում է ամբողջ աշխարհում տարբեր մասնակիցների և կազմակերպությունների կողմից:
Ներկայումս ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջոցառումները ղեկավարում է Ամստերդամի /Նիդերլանդներ/ Միջազգային գրասենյակը: Այս Միջազգային գրասենյակը ձգտում է աջակցություն ցուցաբերել ազգային ընկերակցությունների գլոբալ ցանցին, որոնք հատուկ ուշադրություն են դարձնում քարոզչական միջոցառումների անցկացմանը` հաշվի առնելով տեղի պահանջները և մշակույթը:
՚‹‹Կանգնեցրեք ՁԻԱՀ-ը›› ընդհանուր թեմայի շրջանակներում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի Համաշխարհային արշավը պետք է վերածվի արշավի, որը կներառի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային արշավները գլոբալ շարժման շրջանակներում միավորելու նպատակով` հիմք ընդունելով ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի դեմ պայքարի պատրաստակամության մասին Հռչակագիրը: Պատրաստակամության մասին հռչակագիրը ընդունվել է 2001թ. հունիսին, երբ կառավարությունները միակարծիք որոշեցին ՁԻԱՀ-ի դեմ պայքարի նպատակները և նպատակային խնդիրները: Այս նիստից հետո ՄԱԿ-ի կազմակերպությունները և կառավարությունները միասնական աշխատանքներ կատարեցին Հռչակագրում շարադրված խոստումները կատարելու համար: Նման կերպ էլ քաղաքացիական հասարակությունը ձգտում է համակարգել իր գործողությունները քարոզչության վերաբերյալ ՁԻԱՀ-ի դեմ Համաշխարհային արշավի ուժեղացման միջոցով: www.who.int/mediacentre/events/2006/world_aids_day/en/index.html

<
>