Հայտարարություն ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհրդի կազմի ռոտացիայի վերաբերյալ
Ղեկավարվելով ՀՀ բնապահպանության նախարարի 2016թ․ հոկտեմբերի 24-ի N 283-Ա հրամանի N2 հավելվածի դրույթներով` ՀՀ բնապահպանության նախարարությունն իրականացնում է ՀՀ բնապահպանության նախարարին կից հասարակական խորհդի/այսուհետ` խորհուրդ/ կազմի ռոտացիա:
Գնառաջարկի Ներկայացման Հրավեր
«Հանրային կապերի և հաղորդակցության գործողությունների իրականացում` հանրապետական հեռարձակում ունեցող հայաստանյան հեռուստաընկերության միջոցով»
խորհրդատվական ծառայության համար
«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում իրականացվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքներ
Սույն թվականի հունվարի 13-ին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 36 քառակուսու 10 անտառամասում՝ Դիլիջան-Վանաձոր ավտոմայրուղու սկզբնահատվածի հարևանությամբ, մոտավորապես 17:30-ին հրդեհ է բռնկվել:
Ի գիտություն բնապահպանական և բնօգտագործման վճար վճարող տնտեսավարող սուբյեկտներին
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ բնապահպանական և բնօգտագործման վճար վճարող հանդիսացող տնտեսավարող սուբյեկտները բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվետվությունների (հարկային հաշվարկներ) էլեկտրոնային համակարգ մուտքագրման կարգի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով կարող են զանգահարել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի «Թեժ գիծ»՝ 060 544 444 հեռախոսահամարով։
ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Էլյանորա Գրիգորի Գրիգորյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2017թ. դեկտեմբերի 29-ի ՆՀ- 988–Ա հրամանագրով` երկարամյա բարեխիղճ և արդյունավետ գործունեության համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի խորհրդական Էլյանորա Գրիգորի Գրիգորյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
ՀՀ Շիրակի մարզի Արփի լճի ջրային տարածքներում արգելվել է սիրողական ձկնորսությունը
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանձնարարական է ստորագրել, որով մինչև 2018 թվականի հունվարի 31-ն արգելել է ՀՀ Շիրակի մարզի Արփի լճի ջրային տարածքներում սիրողական ձկնորսություն իրականացնելու համար պայմանագրերի կնքումը։
Արդյունավետ աշխատանքի համար խրախուսվել են ՀՀ բնապահպանության նախարարության մի շարք աշխատակիցներ
Տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության ամանորյա տոնական միջոցառումը, որի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարն ամփոփել է 2017 թվականին իրականացված աշխատանքները, ձեռքբերումներն ու հաջողությունները, ինչպես նաև արձանագրել՝ բացթողումներն ու նախանշել դրանց լուծումների համար առաջիկա անելիքները։
Գեղագիտության ազգային կենտրոնի սաների գործերը ներկայացվել են Հայաստանի բնության պետական թանգարանում
Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի է ունեցել «Գեղատեսիլ ծառուղի» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը ներկայացրել էին Հ. Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի սաները:
Տեղի է ունեցել «Դեպի ՌԵԳ և ՇՄԱԳ լիարժեք համակարգի հաստատումը Հայաստանում» խորագրով միջոցառումը
«Կանաչ տնտեսություն Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (EaP GREEN) ծրագիրն աջակցում է ԵՄ Արևելյան գործընկերության վեց երկրներին, այդ թվում նաև Հայաստանին, որպեսզի վերջիններս ավելի արագ անցում կատարեն դեպի կանաչ տնտեսություն։
Տեղի է ունեցել Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Կայուն oրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը:
Հայաստանը վավերացրեց Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան
2013 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան վավերացվել է Հայաստանի Հանրապետության 2017 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-130-Ն օրենքով։ Սույն թվականի դեկտեմբերի 13-ին Մինամատայի կոնվենցիայի վավերագիրն ի պահ է հանձնվել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, ով կատարում է սույն Կոնվենցիայի Ավանդապահի գործառույթները։
Հայաստանի Հանրապետությունը 85-րդ երկիրն է, որը վավերացրել է Մինամատայի կոնվենցիան։ Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ կմտնի 2018թ. մարտի 13-ից:
Օզոնի ազգային կենտրոնը կազմակերպել է 2017 թվականի տարվա ամփոփիչ հանդիպումը
2017թվականի դեկտեմբերի 22-23-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի կազմակերպված 2017 թվականի տարվա ամփոփիչ և «ՀՔՖԱ-ների փուլային փոխարինում» ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում շահագրգիռ կողմերի հանդիպումը:
Մեկ շաբաթում հաշվարկվել է 5.396.750 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս.
Առգրավվել է մոտ 700 սիգ
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. դեկտեմբերի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է...
Հրավիրվել է նախարարին կից տեղեկատվական տեխնոլոգիաների հարցերով խորհրդի անդրանիկ նիստը
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ հարցերով խորհրդի անդրանիկ նիստը:
2017թ. ավարտված և ընթացիկ բարեփոխումների միջոցառումների արդյունքում գերատեչությունը լիարժեք կիրականացնի շրջակա միջավայրի միասնական քաղաքականությունը
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է իր ղեկավարած ոլորտում 2017 թվականին իրականացրած աշխատանքների, ձեռքբերումների և հետագա ծրագրերի մասին:
«Գալիք սերունդների հիմնադրամներ»-ը Ռուսաստանի Դաշնության գիտական ֆորումում
2017թ. հոկտեմբերի 12-15-ը Ռուսաստանի Դաշնության Չեչնիայի պետական համալսարանի կողմից անցկացվել է «Էկոլոգիան, առողջությունը և կրթությունը XXI-րդ դարում։ Ժամանակակից հետազոտությունների և տեխնոլոգիաների գլոբալ ինտեգրացում» թեմայով գիտական ֆորում։
Միջոցառմանը հեռակա կարգով մասնակցել է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Նաիրա Ալավերդյանը։
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգում անտառային պետական կոմիտե ստեղծելու մասին
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալը հանդիպել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին․․․» ծրագրի փորձագիտական խմբին
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ․Հակոբյանը դեկտեմբերի 20-ին հանդիպել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի փորձագիտական խմբի հետ։
Բազմակողմ քննարկում` Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելքի միջոցառումների վերաբերյալ
Այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելքի ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի իրականացնելիք համատեղ միջոցառումները և նախատեսված փոխգործակցության մեխանիզմները: