Մեկ շաբաթվա ընթացքում փականային ռեժիմի բերման միջոցով Արարատյան դաշտում խնայվել է 671,0լ/վրկ ջուր
Արարատյան դաշտում, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և ջրի խնայողության նպատակով շարունակվում են խորքային հորերի փականային ռեժիմի բերման աշխատանքները:
Թափուկ փայտանյութն անտառների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի բնակիչներին տրամադրվում է անվճար
Հանրապետության ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ անտառամերձ համայնքների բնակիչներին ծառերի թափուկները տրամադրվում են որոշակի վճարի դիմաց:
ԲՀՊՏ-ներում և անտառային այլ տարածքներում պահպանության և վերահսկողության ուժեղացման արդյունքում հայտնաբերվել են խախտումներ
ՀՀ բնապահպանության նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահպանության բաժնի աշխատակիցները մեկ շաբաթվա ընթացքում կազմել են բնապահպանական խախտումների մասին 6 արձանագրություն` 2 ապօրինի ձկնորսության, 2 ապօրինի արածեցման և 2 ապօրինի խեցգետնորսության վերաբերյալ: Առգրավվել է 8 հատ պոլիէթիլենային ձկնորսական ցանց, 87 հատ սիգ տեսակի ձուկ և 12 կգ խեցգետին: 55 հատ ձուկ հանձնվել է Սևանի թիվ 3 «Հեքիաթ» ՀՈԱԿ-ին, 32-ը՝ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-
«Գաջեգործ» ՓԲԸ տարածքում պահվող արջերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում, «Գաջեգործ» ՓԲԸ տնօրիության հետ եռակողմ համաձայնությամբ` վերջինիս տարածքում պահվող Միշա և Մաշա արջերը ՀՀ ԱԻՆ աշխատակիցների աջակցությամբ տեղափոխվել են
Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնայողությանն ուղղված միջոցառումների նոր փուլ է իրականացվում
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ Արարատի մարզում: Նախարարը, նրան ուղեկցող աշխատանքային խումբը, որի կազմում եղել է նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը, ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն» (ԳԱՏՕ) ծրագրի մասնագետները...
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված 41.408.900 ՀՀ դրամի վնաս
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից հոկտեմբերի 23-27-ն ընկած ժամանակահատվածում կատարված շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 31 իրավախախտում, որոնցից 17-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 980.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:
Աշխատանքային հանդիպում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել հանդիպում Տեսչական մարմնի ղեկավար Ե․Տերտերյանի, Տեսչական բարեփոխումների խմբի ղեկավար Հ․Այվազյանի, խմբի անդամների և Տեսչական մարմնի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ։
Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Հոկտեմբերի 31-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ: Հանդիպմանը մասնակցել է նախարարության ղեկավար անձնակազմը, ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը:
Ցուցահանդես Հայաստանի բնության պետական թանգարանում
ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի բնության պետական թանգարանում ս/թ հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել <<Իմ մուսան բնությունն է>> խորագրով ցուցահանդեսի բացումը:
«Արջանոց» ռեստորանային համալիրի երկու արջերին տեղափոխել են Ուրցաձորի Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան
Արտերկրի լրատվամիջոցներում սույն թվականի հոկտեմբերի 23-ին հոդված էր հրապարակվել Հրազդանի կիրճում գտնվող «Արջանոց» ռեստորանային համալիրի տարածքում պահվող երկու արջերի վերաբերյալ:
Պարզաբանում
«Armtimes.com» էլեկտրոնային կայքում հոկտեմբերի 27-ին և «Հայկական ժամանակ» օրաթերթում հոկտեմբերի 28-ին հրապարակված «Բնապահպանության տեսչությունը տեղյակ չէ, որ իր որոշումը չի կատարվում» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ հայտնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ ՀՀ Կոտայքի մարզի տարածքային ստորաբաժանման աշխատակիցները հոկտեմբերի 26-ին ստուգայց են կատարել «Արմօյլ» ՓԲԸ-ին պատկանող տարածք,...
Վայոց ձորում` մարզպետի և խոշոր տնտեսվարողների հետ քննարկվել են բնապահպանական նորմերի պահպանման խնդիրները
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Ե.Տերտերյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Վայոց ձորի մարզ:
Հայաստանի նկարիչների միությունում նոյեմբերի 14-ին կբացվի <<Խոսրովի անտառ. ահազանգ և վերածնունդ>> խորագրով ցուցահանդեսը
2017թ. նոյեմբերի 14-ին ժամը 15:00-ին <<Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով>> նախագծի շրջանակներում Հայաստանի նկարիչների միությունում կբացվի <<Խոսրովի անտառ. ահազանգ և վերածնունդ>> խորագիրը կրող ցուցահանդեսը: Թեմատիկ աշխատանքներ ներկայացնելու համար կարող եք դիմել Հայաստանի նկարիչների միություն (2-րդ հարկ, նոյեմբերի 7-ից 12-ը ներառյալ):
ՀՀ բնապահպանության նախարարության և «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Այսօր ՀՀ բնապահպանության նախարարության և «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որը վավերացրել են նախարար Արծվիկ Մինասյանը և կազմակերպության ղեկավար Արամ Նավասարդյանը:
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Զանգեզուր» տեղամասում տեսուչները հրդեհի օջախ են հայտնաբերել
Այսօր ժամը 16-ի սահմաններում «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Զանգեզուր» տեղամասում տեսուչները հրդեհի օջախ են հայտնաբերել: Վերջիններս հրդեհի մասին տեղեկացրել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությանը և սկսել հրդեհաշիջման աշխատանքները:
ՀՀ Տավուշի մարզում հայտնաբերված սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգու բուժսպասարկման կենտրոն
ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, ՀՀ ԶՈւ ռազմական ոստիկանության աշխատակից Արթուր Առաքելյանը հոկտեմբերի 25-ին զանգահարել է ՀՀ բնապահպանութան նախարարություն և տեղեկացրել, որ սարամասում հայտնաբերել է սպիտակագլուխ անգղ` տկար վիճակում, թռչելու անընդունակ:
ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձագանքել է անազատության մեջ պահվող արջերի վերաբերյալ ահազանգերին
Լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում անազատ պայմաններում պահվող արջերի կեցության պայմանների մասին շրջանառվող լուրերի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ 2017թ. հոկտեմբերի 25-ին ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ տարածքային ստորաբաժանումները կատարում են շրջայցեր, մասնավորապես պարզվել է՝...
ՀՀ բնապահպանության նախարարությունում քննարկվել է «Կլիմայի փոփոխության ազդեցությունը երեխաների վրա» ծրագրի ընթացքը
ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու Արեգ Ղարաբեգյանը հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /UNICEF-ի/ փորձագետ Նիկոլաս Մոլինոյին և հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Տիգրան Թովմասյանին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներ։
ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողներն ստեղծագործել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում
«Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով» խորագրի ներքո ՀՊՄՀ Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողներն այցելել են «Խոսրովի անտառ» պետական արգելոց և կտավին հանձնել հատուկ պահպանվող տարածքի հարուստ բնաշխարհի աշնանային գույները:
«Զվարթնոց» ԱՕԿ ՓԲԸ պատվիրակությունը մասնակցել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) սեմինարին
Փարիզում տեղի է ունեցել Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) Եվրոպայի և հյուսիս ատլանտյան տարածաշրջանային գրասենյակի կողմից անցկացվող աերոնավիգացիոն պլանավորման օդերևութաբանական խմբի (METG/27) 27-րդ սեմինարը՝ «Քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման հարցերը քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական սպասարկման տեսանկյունից» խորագրի ներքո...