Կայքը վերաթողարկման փուլում է

Հաճախ տրվող հարցեր

 


Օզոնաքայքայիչ, թունավոր նյութեր և թափոններ պարունակող ապրանքների ներմուծումը կարգավորող իրավական դաշտին վերաբերող հարցեր

Նման բնույթի հարցերով դիմել ՀՀ ԲՆ թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման գործակալություն` 011-818-529 հեռախոսահամարով:


Ջրօգտագործման թույլտվությունների հայտին կից ներկայացվելիք փաստաթղթերի ցանկը

Ցանկը տեղադրված է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում:


Մթնոլորտային օդի աղտոտվածություն 

Արդյունքները տեղադրվում են ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքի ‘‘Արտանետումներ"  բաժնում, ինչպես նաև նախարարության ‹‹Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն›› ՊՈԱԿ-ի  armmonitoring.am  կայքի համապատասխան էջերում:


Ահազանգեր համայնքներում հատվող ծառերի վերաբերյալ

Համայնքների ենթակայության տակ գտնվող տարածքներում ծառերի հատման թույլտվություն տալիս է համայնքի ղեկավար մարմինը: Եթե թույլտվություն չկա, ապա ահազանգել ՀՀ բնապահպանության նախարարության թեժ գծին` 011 818 559:


ՀՀ բնապահպանության նախարարությունում թափուր աշխատանքային տեղերի վերաբերյալ

Թափուր աշխատանքային տեղերի ցանկը տեղադրված է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում:


Ի՞նչ է էկոլոգիական տեղեկատվությունը

Համաձայն ՚‹‹Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումնեի ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին›› կոնվենցիա (Օրհուսի կոնվենցիա) ՚‹‹Էկոլոգիական տեղեկատվությունը›› նշանակում է ցանկացած տեղեկատվություն` գրավոր տեսաձայնային, էլեկտրոնային կամ այլ նյութական ձևով, հետևյալի մասին.
ա/ շրջակա միջավայրի բաղադրիչների դրության մասին, որպիսիք են օդը և մթնոլորտը, ջուրը, բնահողը, հողը, լանդշաֆտը և բնական օբյեկտները, կենսաբանական բազմազանությունը և նրա բաղադրիչները, ներառյալ գենետիկորեն փոփոխված օրգանիզմները, և փոխազդեցությունը այս բաղադրիչների միջև,
բ/ այն գործոնների մասին, որպիսիք են նյութերը, էներգիան, աղմուկը և ճառագայթումը, ինչպես նաև այն գործունեությունը կամ միջոցները, ներառյալ` վարչական միջոցները, շրջակա միջավայրի ոլորտի համաձայնագրերը, քաղաքականությունը, օրենսդրությունը, պլանները և ծրագրերը, որոնք ազդում են կամ ունակ են ազդել շրջակա միջավայրի տարրերի վրա, որոնք բերված են վերը` ա/ ենթակետում, և ծախսերի ու արդյունքների վերլուծությունը և այլ տնտեսականվերլուծություններ ու ենթադրություններ, որոնք օգտագործվել են շրջակա միջավայրի հետ կապված հարցերով որոշումների ընդունման ընթացքում,
գ/ մարդկանց առողջության և անվտանգության, մարդկանց կյանքի պայմանների, մշակույթի օբյեկտների և շենքերի ու շինությունների մասին` այնքանով, որքանով դրանց վրա ազդում է կամ կարող է ազդել շրջակա միջավայրի տարրերի վիճակը, կամ այս բաղադրիչներով միջնորդավորված ազդակները, գործունեությունը կամ միջոցները, որոնք հիշատակված են վերը` բ/ ենթակետում: 

<
>