Կայքը վերաթողարկման փուլում է

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հիմք ընդունելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստեղծելու, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1237-Ն, 2008 թվականի մայիսի 15-ի N 654-Ն, 2004 թվականի ապրիլի 14-ի N 649-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1149-Ն և 2008 թվականի դեկտեմբերի 11-ի N 1577-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N445-Ն որոշման հիման վրա ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչությունը լուծարվել են, որոնց փոխարեն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից՝ իրականացնում է վերահսկողական և (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաև կիրառում է պատասխանատվության միջոցներ

  • շրջակա միջավայրի պահպանության, 
  • բնական ռեսուրսների օգտագործման, վերարտադրության 
  • ընդերքօգտագործման բնագավառներում:
     
<
>