Ավարտված դրամաշնորհային ծրագրերի ամփոփում.
«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի գործադիր մարմին է հանդիսանում ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։
ՊՏԱԾ-Հ ծրագրի Փոքր դրամաշնորհային բաղադրիչի 2-րդ փուլի շրջանակներում դրամաշնորհի արժանացած «Ծիածան» Առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ-ն Կապան և Քաջարան համայնքների 8 բնակավայրերի 6 դպրոցներում իրականացրեց «Էկոկրթության իրականացումը և էկոանկյունների հիմնում Կապան և Քաջարան համայնքների դպրոցներում» ծրագիրը, որի հիմնական նպատակն էր բարելավել հանրակրթական դպրոցներում էկոկրթության մակարդակը։
Շրջակա միջավայրի նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ներկայացուցիչներն ամփոփել են 2020 թվականը
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել հանդիպում։ Նախարարության ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարներն ամփոփել են 2020 թվականը՝ ամփոփ հաշվետվությունների միջոցով ներկայացրել տարվա ձեռքբերումները, կատարած աշխատանքը, գույքագրած խնդիրները և խոսել 2021 թվականին նախանշած առաջնային ուղղությունների մասին։
«ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Տաշտունի ոսկու կորզման գործարանի հանրային քննարկումների վերաբերյալ
ՀՀ Սյունիքի մարզի Տաշտունի ոսկու կորզման գործարանի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվություն/ «ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ
Շրջակա միջավայրի նախարարի մոտ տեղի ունեցավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) միջև համագործակցության վերաբերյալ հանդիպում-քննարկում
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Լևոն Ազիզյանը,ՄԱԶԾ Աղետների ռիսկերի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը և ՄԱԶԾ Կլիմայի, շրջակա միջավայրի և դիմակայունության ծրագրերի համակարգող Հովհաննես Ղազարյանը։
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը
Ողջունելով հյուրերին, նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծել, որ շրջակա միջավայրի կառավարման գործում շատ կարևորում է միջազգային գործընկերների, եվրոպական երկրների, մասնավորապես` ԵՄ անդամ երկրների հետ սերտ համագործակցությունը։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի աշխատանքային այցը «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ
Փոխնախարար Ա. Մազմանյանը, աշխատանքային խմբով, հունվարի 22-ին այցելություն էր իրականացրել «Դիլիջան» ազգային պարկ», որի շրջանակներում, նախ աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ԴԱՊ-ի աշխատակիցների հետ:
ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԴԻԼԻՋԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿՈՒՄ
«Դիլիջան» ազգային պարկի աշխատակիցները հունվարի 22-23-ին մասնակցեցին ՄԱԿ ՇՄԾ-ԳԷՀ «Անապատացման դեմ պայքարի» Կոնվենցիայի 7-րդ Ազգային զեկույցի պատրաստում» դրամաշնորհային ծրագրի ամփոփիչ սեմինարին:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (25.01-30.01.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 25-ի և 30-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-8մ/վրկ, 29-30-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 25-ի ցերեկը, 26-28-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 13-15, ցերեկը՝ 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունվարի 25-ի և 30-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին, 30-ի գիշերը սպասվում է ձյուն:
«Հայկ և Ռաֆայել» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ «Դիլիջան» ԱՊ տեղամաս 1-ին քառ․ 9 անտառամասի տարածքում հանգստյան գոտու կազմակերպման հանրային քննարկումների վերաբերյալ
«Դիլիջան» ԱՊ տեղամաս 1-ին քառ․ 9 անտառամասի տարածքում հանգստյան գոտու կազմակերպման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ/ «Հայկ և Ռաֆայել» ՍՊԸ
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակությանը
Պատվիրակությունը գլխավորում էր Հարավային Կովկասի ԶՖԳ գրասենյակի տնօրեն Ռաֆայել Ժոզան։ Հանդիպմանը մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ. Գրիգորյանը և ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լ. Ավետիսյանը։
«Սթոուն Գրուպ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի 7-C1-II ենթաբլոկի ընդլայնված տեղամասի բացահանքի հանքարդյունահանման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի 7-C1-II ենթաբլոկի ընդլայնված տեղամասի բացահանքի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ/ «Սթոուն Գրուպ» ՍՊԸ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (22.01-27.01.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 24-27-ին բացառությամբ Արարատյան դաշտի և նրա նախալեռնային գոտու աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։