Հայաստանի   Հանրապետության բնապահպանության նախարարություն Yii Blog Demo - Pages


Բնության հուշարձաններ


ԲՆՈՒԹՅԱՆ հուշարձանների ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության 2008 թվականի oգոստոսի 14 –ի «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» N 967-Ն որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ՑԱՆԿԸ   ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ ,  ԸՍՏ ՄԱՐԶԵՐԻ


232 բնության հուշարձաններց հաստատվել են 31-ի անձնագրերը. 

  • ՀՀ բնապահպանության նախարարի 2014 թվականի օգոստոսի 5 –ի 218-Ն հրամանով հաստատվել են ՀՀ Լոռու մարզի 9 բնության հուշարձանի՝ «Բազալտանման ապարների (դիաբազների) զոլավոր դայք» երկրաբանական, «Գետնանձավ» անձավային թունել» երկրաբանական, «Օձի պորտ» բնապատմական, «Դսեղի ծովեր» ջրագրական, «Քոշաքարի մրտավարդ» կենսաբանական, «Տրավերտիններ դոլերիտային բազալտներում» երկրաբանական, «Ձորագետի հրային ներժայթուկ» երկրաբանական, «Շամլուղի լճակ» ջրագրական, իսկ ՀՀ բնապահպանության նախարարի 2012 թ. նոյեմբերի 9-ի N 293-Ն հրամանով՝ «Թռչկան» ջրվեժ» ջրագրական բնության հուշարձանների անձնագրերը,
  • ՀՀ բնապահպանության նախարարի 2014 թվականի օգոստոսի 5-ի 219-Ն հրամանով հաստատվել են ՀՀ Վայոց Ձորի մարզի 4 բնության հուշարձանի՝ «Բախտի կամար» բնական քարե թունել երկրաբանական, «Բերդի գլուխ» ամրոցի հրվանդան բնապատմական, «Ջերմուկ» («Ցոլք») ջրվեժ ջրագրական, «Վարդան Մամիկոնյան» քարե քանդակ երկրաբանական բնության հուշարձանների անձնագրերը,
  • ՀՀ բնապահպանության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 29-ի N 276-Ն հրամանով հաստատվել է ՀՀ Սյունիքի մարզի «Սատանի կամուրջ» բնական կամուրջ բնության երկրաբնական հուշարձանի անձնագիրը,
  • ՀՀ բնապահպանության նախարարի 2014 թվականի օգոստոսի 5-ի N 220-Ն հրամանով հաստատվել են ՀՀ Տավուշի մարզի 15 բմության հուշարձանի՝ «Զորականի սոսի», «Վարդան Մամիկոնյանի կաղնի», «Սարի գյուղի սոսի», «Գետահովտի մամռապատ ժայռ», «Զիկատարի տանձուտ», «Ոսկեպարի կենի», «Ջոնջոլկուտ» բնության կենսաբանական, «Կովասարի փոխակերպարային թերթաքարեր», «Կալաքար» լեռ», «Չինչինի անկյունային աններդաշնակություն», «Չինչինի սանդղափուլ քարափներ», «Պլագիոգրանիտ-պորֆիրային դայք», «Քվարցային պլագիոպորֆիրների սյունաձև անջատումներ», «Փայտասար» քարանձավների համալիր», «Օձաքար» լեռ» բնության երկրաբանական հուշարձանների անձնագրերը,
  • 2017 թվականի օգոստոսի 18-ի N274 –Ն հրամանով հաստատվել են ՀՀ Կոտայքի մարզի 2 բնության հուշարձան՝ «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ» և «Անանուն քարայր» սյունաձև բազալտներում» բնության երկրաբանական հուշարձանների անձնագրերը:
<
>