Էկոտուրիզմ

Էկոտուրիստական ուղեցույց

ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) հարուստ կենսաբազմազանությունը, բազմաբնույթ գեղատեսիլ լանդշաֆտային տիպերը, բնապատմական ժառանգությունը և բազմաթիվ պատմամշակութային հուշարձանների առկայությունը հնարավորություն են տալիս կազմակերպելու տուրիզմի տարբեր ձևեր, համակցված տուրեր և արշավներ:
 Տուրիզմի նախընտրվող ձևերն են էկոտուրիզմը, էթնոտուրիզմը, ագրոտուրիզմը, պատմամշակութային և գիտաճանաչողական տուրիզմը, սպորտային տուրիզմը որոնք կարող են զուգակցվել վայրի կենդանական, բուսական աշխարհի դիտարկման (wildlife watching, birdwatching) և այլ տուրերի հետ: 
Էկոտուրիզմը բնության և մշակութային տեսարժան վայրերի ճանաչողության և ուսումնասիրության նպատակով շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու զբոսաշրջություն է՝ կապված բնության չխախտված տարածքների հետ, որը նպաստում է շրջակա միջավայրի պահպանմանը, ունենում է շրջակա միջավայրի վրա մեղմ ազդեցություն, ապահովում է տեղի բնակչության ակտիվ սոցիալ-տնտեսական մասնակցությունը և այդ գործունեությունից օգուտների ստացումը։
Հայաստանի Հանրապետության տարածքում բնական էկոհամակարգերիայդ թվում բնության հատուկ պահպանվող տարածքների (այսուհետ՝ ԲՀՊՏ), զբոսաշրջային գրավչություն ունեցող պաշարների պահպանությանը և  կայուն օգտագործմանը նպաստող գործառույթների ապահովման և իրականացման, էկոլոգիական չափանիշների վերաբերյալ տեղեկատվության մակարդակի բարձրացման և տարածման, էկոտուրիզմի զարգացման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը Հայաստանի բնության պետական թանգարանում ստեղծեց Էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոն:
Էկոտուրիզմի տեղեկատվական կենտրոնը հնարավորություն է տալիս այցելելու ՀՀ ԲՀՊՏ-երի գեղատեսիլ վայրեր, որտեղ զբոսաշրջիկները կարող են հմայվել տեղի յուրօրինակ բնությամբ, ծանոթանալ գողտրիկ անկյուններին, տարածքի բազմազան բուսական աշխարհի և կենդանական աշխարհի ներկայացուցիչների հետ, հատուկ դիտակետերից հետևելու նրանց տեղաշարժը, ինչպես նաև կհյուրընկալվեն տեղի համայնքի բնակիչների կողմից և կծանոթանան նրանց կենցաղին,ս ովորույթներին և կհամտեսեն էկոլոգիապես մաքուր սնունդ:

1.«Խոսրովի անտառ» պետական արգելոց
2.«Զանգեզուր» կենսոլորտային համալիր
3. «Սևան» ազգայինպարկ»
4.«Արփի լիճ» ազգայինպարկ
5.«Դիլիջան» ազգային պարկ
6. Արգելոցապարկային համալիր
7.«Զիկատար» բնապահպանական կենտրոն»

<
>