Շրջակա միջավայրի նախարարին կից նոր հասարակական խորհուրդ կձևավորվի
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ նախատեսվում է ձևավորել նախարարին կից նոր Հասարակական խորհուրդ։ Այս մասին նախարարը հայտնել էր հանրապետությունում գործող բնապահպանական կազմակերպությունների և բնապահպանների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ՝ գործընկերներից ակնկալելով խորհրդի ձևավորման շուրջ առաջարկներ և կարծիքներ։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (12.01-17.01.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի երեկոյան առանձին շրջաններում, 15-ին, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 12-ի ցերեկը և 13-14-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունվարի 12-ի ցերեկը, 13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։
Մշակվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի վարչական տարածքում գյուղատնտեսական (ոռոգման) նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 1.0 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը
Մշակվում է Արարատի մարզի Սուրենավան համայնքի վարչական տարածքում «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի կողմից ձկնաբուծական նպատակով Հրազդան-Արաքսյան կոլեկտորից 111 լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը
«Սիմագ» ՓԲԸ ընկերության կողմից Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամաս փ. 10, 85 հասցեում նախատեսվող սիլիցիումի երկօքսիդի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«ՄԵՐՈՒԺ ԵՎ ԷԼԵՆ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Արագածոտնի մարզի Եղնիկի տուֆերի հանքավայրի հարավային տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամաս փ. 10, 85 հասցեում նախատեսվող սիլիցիումի երկօքսիդի արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ/ «Սիմագ» ՓԲԸ
Արագածոտնի մարզի Եղնիկի տուֆերի հանքավայրի հարավային տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ/ «ՄԵՐՈՒԺ ԵՎ ԷԼԵՆ» ՍՊԸ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (11.01-16.01.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 11-ի ցերեկը 12-13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի երեկոյան` առանձին շրջաններում, 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին՝ հարավային՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն 12-14-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունվարի 11-ի ցերեկը, 12-13-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին, 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (08.01-13.01.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Հունվարի 8-ի ցերեկը, 9-10-ին, 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 11-ի ուշ երեկոյան, 12-ին հյուսիսային շրջաններում սպասվում են թույլ տեղումներ: Արարատյան դաշտում,Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախագոներում սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից թույլ ձյուն: Քամին հյուսիս-արևեյյան 2-5մ/ւվրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Հունվարի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է ամպամածություն և մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:
24-ժամյա խիստ հսկողություն է սահմանվել Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա բաժինների ծառայողները 24-ժամյա խիստ հսկողություն են սահմանել Սևանա լիճը գոտևորող բոլոր անտառային ճանապարհների վրա, տեղակայված են հսկիչ կետեր: Իրականացվում են նաև Սևանա լճի սիգ ձկնատեսակի վաճառքի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր Երևանի և մարզերի շուկաներում ու ճանապարհահատվածներում:
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (30.12.2020-04.01.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս- արևեյան 5-10մ/ւվբկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 30-ի ցերեկը, 31-ին, հունվարի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մշակվում է Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք բնակավայրի վարչական տարածքում «Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի կողմից գյուղատնտեսական /ոռոգման/ նպատակով Ողջի գետից 8,1 լ/վ ջրաքանակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը
«ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության հանրային քննարկումների վերաբերյալ
Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն/ «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՓԲԸ