Կանաչ աճի խթանում - խորացված դասընթաց կլիմայական քաղաքականության մշակողների և ծրագրերի կառավարիչների համար
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ սույն թվականի օգոստոսի 18-ից սեպտեմբերի 9-ը կայացած՝ «Կանաչ աճի խթանում - խորացված դասընթաց կլիմայական քաղաքականության մշակողների և ծրագրերի կառավարիչների համար» դասընթացին մասնակցած՝ ՀՄԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցներին ավարտական վկայականների հանձնումը։
Բացահայտվել է շրջակա միջավայրին հասցված վնասի նոր դեպք
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից բացահայտվել է շրջակա միջավայրին հասցված վնասի նոր դեպք
Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերված 450 հատ, ընդհանուր քաշով 154կգ սիգ տեսակի ձկան փաստով հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 770.000 ՀՀ դրամի չափով:
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագիրը «Ֆինանսական Մասնակցային Մոտեցման» բաղադրիչի շրջանակներում «Խուստուփ» բնապահպանական ՀԿ-ի միջոցով հայտարարում է տնային տնտեսությունների համար փոքր ծավալի բիզնես-ծրագրերի մրցույթ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (25-30.12.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ին՝ գիշերը կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 25-ի ցերեկը , 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
2020 թ. CNF-ի կողմից Հայաստանին հատկացվել է մոտ 1.300 մլն. եվրո
Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից 2020 թվականի ֆինանսական տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են մոտավորապես մեկ միլիոն երեք հարյուր հազար եվրոյի աշխատանքներ: Ծրագրերն ուղղված են եղել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ու կառավարման արդյունավետության բարձրացմանը:
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագիրը «Ֆինանսական Մասնակցային Մոտեցման» բաղադրիչի շրջանակներում «Խուստուփ» ՀԿ-ի միջոցով հայտարարում է դպրոցների համար ծրագրերի մրցույթ
«Էկո Գրուպ Ինտերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության արտադրական տարածքում արտադրական թափոնների ջերմային վնասազերծման կայանքի տեղադրման հանրային քննարկումների վերաբերյալ
«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության արտադրական տարածքում արտադրական թափոնների ջերմային վնասազերծման կայանքի տեղադրման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության/ «Էկո Գրուպ Ինտերնեյշնլ» ՍՊԸ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (24-29.12.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Դեկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-26-ին՝ գիշերը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուսալի անտառպահպանություն և անտառկառավարման նոր մոդելի կայացում
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններին։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տ. Սիմոնյանը, ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Պետրոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պ. Ցուգունյանը։
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (23-28.12.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 23-ի ցերեկը և 24-ին Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետությունում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային գոտիներում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ գիշերը և առավոտյան մերկասառույց:
Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Դեկտեմբերի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-26-ին՝ գիշերը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը և առավոտյան մայրաքաղաքի ավտոճանապարհները կպատվեն մերկասառույցով։
Դեկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է ձյուն, ճանապարհներին՝ գիշերը և առավոտյան ժամերին մերկասառույց։ Դեկտեմբերի 25-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Տիգրան Սիմոնյանն առցանց՝ zoom հարթակում մասնակցել են «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի նիստին
Մեկնարկել է «Տանձենու վտանգված տեսակների պահպանությունը և դրանց պոպուլյացիաների կենսունակության ապահովումը Հայաստանում» եռամյա ծրագիրը
Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Տանձենու վտանգված տեսակների պահպանությունը և դրանց պոպուլյացիաների կենսունակության ապահովումը Հայաստանում» եռամյա ծրագրի մեկնարկի միջոցառման արարողությունը
«Վիկակո» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Շիրակի մարզի Անիպեմզայի և տուֆերի հանքավայրի հանքարդյունահանման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
Շիրակի մարզի Անիպեմզայի և տուֆերի հանքավայրի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ/ «Վիկակո» ՍՊԸ