Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (28.12.2020-02.01.2021թթ.)
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-31-ին, հունվարի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «ՀՀ Արարատի մարզի Կարմիրսարի կրաքարային մերգելների հանքավայրի» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության հանրային քննարկումների վերաբերյալ
«ՀՀ Արարատի մարզի Կարմիրսարի կրաքարային մերգելների հանքավայրի» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն / «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ
Հեռավար դասընթացների շարք պահպանվող տարածքների համար
2020 թվականի դեկտեմբերի 7-ից 23-ը Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF-Armenia) հայաստանյան մասնաճյուղի Անդրսահմանային միացյալ քարտուղարության ծրագրի (TJS) կենսակայուն էկոտուրիզմի զարգացման խթանման բաղադրիչի շրջանակներում պահպանվող տարածքների համար հեռավար եղանակով դասընթացների շարք անցկացվեց։
Աշխատանքային քննարկում
Այսօր շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ կայացավ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքի փոփոխության նախագծի վերաբերյալ հերթական աշխատանքային քննարկումը։
Կանաչ աճի խթանում - խորացված դասընթաց կլիմայական քաղաքականության մշակողների և ծրագրերի կառավարիչների համար
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցավ սույն թվականի օգոստոսի 18-ից սեպտեմբերի 9-ը կայացած՝ «Կանաչ աճի խթանում - խորացված դասընթաց կլիմայական քաղաքականության մշակողների և ծրագրերի կառավարիչների համար» դասընթացին մասնակցած՝ ՀՄԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցներին ավարտական վկայականների հանձնումը։
Բացահայտվել է շրջակա միջավայրին հասցված վնասի նոր դեպք
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից բացահայտվել է շրջակա միջավայրին հասցված վնասի նոր դեպք
Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերված 450 հատ, ընդհանուր քաշով 154կգ սիգ տեսակի ձկան փաստով հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 770.000 ՀՀ դրամի չափով:
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագիրը «Ֆինանսական Մասնակցային Մոտեցման» բաղադրիչի շրջանակներում «Խուստուփ» բնապահպանական ՀԿ-ի միջոցով հայտարարում է տնային տնտեսությունների համար փոքր ծավալի բիզնես-ծրագրերի մրցույթ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (25-30.12.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 26-ին՝ գիշերը կնվազի 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 25-ի ցերեկը , 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
2020 թ. CNF-ի կողմից Հայաստանին հատկացվել է մոտ 1.300 մլն. եվրո
Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ կողմից 2020 թվականի ֆինանսական տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են մոտավորապես մեկ միլիոն երեք հարյուր հազար եվրոյի աշխատանքներ: Ծրագրերն ուղղված են եղել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությանն ու կառավարման արդյունավետության բարձրացմանը:
«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագիրը «Ֆինանսական Մասնակցային Մոտեցման» բաղադրիչի շրջանակներում «Խուստուփ» ՀԿ-ի միջոցով հայտարարում է դպրոցների համար ծրագրերի մրցույթ
«Էկո Գրուպ Ինտերնեյշնլ» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության արտադրական տարածքում արտադրական թափոնների ջերմային վնասազերծման կայանքի տեղադրման հանրային քննարկումների վերաբերյալ
«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության արտադրական տարածքում արտադրական թափոնների ջերմային վնասազերծման կայանքի տեղադրման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության/ «Էկո Գրուպ Ինտերնեյշնլ» ՍՊԸ
Եղանակը Հայաստանում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում (24-29.12.2020թթ.)
Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Դեկտեմբերի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 5-10մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 25-26-ին՝ գիշերը աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հուսալի անտառպահպանություն և անտառկառավարման նոր մոդելի կայացում
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններին։
Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Տ. Սիմոնյանը, ՇՄՆ Անտառային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Պետրոսյանը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պ. Ցուգունյանը։