Կայքը վերաթողարկման փուլում է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ


Բնապահպանական ոլորտում իրականացվող միջազգային ազգային և տարածաշրջանային ծրագրերի Ց Ա Ն Կ /2017թ հոկտեմբեր/


04.09.2017թ. «ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՔՈՒՐ ԱՐՏԱ­ԴՐՈՒԹՅՈՒՆ» ծրագրի ընթացքը

«Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» ծրագրի գլխավոր նպատակն է՝ Արևելյան գործընկերության երկրներում՝ ներառյալ Հայաստանում, բարելավել թիրախային արդյունաբերական ոլորտների ՓՄՁ-ների բնապահպանական գործունեությունը և ռեսուրսների արդյունավետությունը՝ դրանով իսկ նպաստելով կայուն արդյունաբերական զարգացմանը և զբաղվածության ու եկամուտների մակարդակի բարձրացմանը` մասնավորապես գյուղատնտեսական /սննդի, քիմիական և շինարարական նյութերի արտադրության ոլորտներում: “Կանաչ տնտեսություններ Արեւելյան հարևանության տարածաշրջանում” ծրագրի (ՌԱՄԱ) ցուցադրական ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել ՓՄՁ-ների բնապահպանական գործունեությունը և ռեսուրսների արդյունավետությունը Արևելյան Գործընկերության երկրների թիրախային արդյունաբերական ոլորտներում (գյուղատնտեսական/սննդի, քիմիական և շինարարական նյութերի արտադրության) և դրանով նպաստել կայուն արդյունաբերական զարգացմանը և զբաղվածության ու եկամուտների մակարդակի բարձրացմանը: Այդ նպատակին հասնել հնարավոր կլինի ձեռնարկությունների և այլ կազմակերպությունների, կառավարության և ձեռնարկատիրական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների (ներառյալ խորհրդատվական և ֆինանսական ծառայություններ) կողմից ՌԱՄԱ հասկացությունների, մեթոդների, գործիքների և քաղաքականությունների ներդրման և իրականացման միջոցով: Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրամիության “Կանաչ տնտեսություններ Արեւելյան հարևանության տարածաշրջանում” ծրագրի շրջանակում, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կոցմից՝ Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Ծրագրի մասին հավելյալ նյութեր և տեղեկատվություն կարող եք գտնել կայքէջում: www.recp.am

ՌԱՄԱ Ծրագրի շրջանակներում ծրագրի փորձագետների կողմից մշակվել են հետևյալ հոդվածները և հրապարակումները՝ ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության մեթոդաբանության, կիրարկման փորձի, ՓՄՁ ներում կատարված ՌԱՄԱ աուդիների և այլ թեմաների վերաբերյալ:

Լրացուցիչ նյութեր


02.05.2016թ. ՀՀ բնապահպանության նախարարության աջակցությամբ 2015թ. իրականացված/իրականացվող  միջազգային ծրագրերի/դրամաշնորհների/ ցանկ


25.09.2015թՀՀ ԲՆ վերահսկողության ներքո ԵՄ աջակցությամբ իրականացվող բնապահպանական տարածաշրջանային ծրագրերի ցանկ


Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ Ու Թ Յ Ու Ն    ՀՀ բնապահպանության նախարարության ներքո 2012-2014թթ. իրականացված/իրականացվող միջազգային ծրագրերի վերաբերյալ  /16.07.2015/


"Ջուր և առողջություն" արձանագրություն - Հայաստանում առողջության բարելավում` նպատակային ցուցանիշների սահմանման միջոցով` ջրի կայուն կառավարում, անվտանգ խմելու ջրի մատչելիություն և պատշաճ ջրահեռացում ապահովելու նպատակով: 


ՀՀ բնապահպանության նախարարության ներքո արտասահմանյան ֆինանսական աջակցությամբ 2008-2011թթ. ընթացքում իրականացված, ընթացքի մեջ գտնվող և նախատեսվող ազգային ծրագրերի ցանկ /17.04.2011թ./


Իրականացվող

Միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ իրականացվող ծրագրեր 

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ-ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԾՐԱԳՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (Հայերեն տարբերակ) /(Անգլերեն տարբերակ)


Իրականացվող

Օտարերկրյա պետությունների և միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ ՀՀ Բնապահպանության նախարարության ներքո իրականացվող դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ տեղեկանք
/առ 31.12.2008թ./


  Իրականացված

Օտարերկրյա պետությունների և միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ ՀՀ Բնապահպանության նախարարության ներքո իրականացված դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ տեղեկանք
/առ 31.12.2008թ./


Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ԾԻԳ

Գլոբալ էկոլոգիական խնամառու դրամաշնորհային հիմնադրամի համաձայնագիր

Զարգացման վարկային համաձայնագիր

  1. Պահպանվող տարածքների կառավարման բաղադրիչի նախապատրաստման
    պլան - երկրորդ նախագիծ, դեկտեմբեր 2001
    Բնական ռեսուրսների կառավարման և չքավորության նվազեցման ծրագիր, Հայաստանի Հանրապետություն
    Համառոտագիր
    Ծրագրի զարգացման հեռանկարները
    Հավելվածներ
     
  2. Բնական ռեսուրսների կառավարման և չքավորության նվազեցման ԾԻԳ ծրագրի
    Գնահատման փաստաթուղթը
    Հավելվածներ

Օտարերկրյա պետությունների և միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ ՀՀ Բնապահպանության նախարարության ներքո իրականացվող տարածաշրջանային ծրագրեր

<
>