ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
Փոքր դրամաշնորհային ծրագրերի գնահատմանը մասնակցելու հրավեր
Բնապահպանության նախարարության համակարգմամբ իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը հրավիրում է կրթական, գիտական և հասարակական կազմակերպությունների համապատասխան փորձագետներին` մասնակցելու ՀՀ Սյունիքի մարզում գրանցված Հասարակական Կազմակերպություններից ստացված փոքր դրամաշնորհային ծրագրերի գնահատմանը:
Մշակվում է hարմարվողականության ազգային ծրագիրը
Մեկնարկել է «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագիրը, որն իրականացվում է Կլիմայի կանաչ հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրած 2.7 մլն դոլար դրամաշնորհով։
Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ / <<Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ>>
Բնապահպանության նախարարը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին։
Կողմերն արձանագրել են բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժի առկայությունը և քննարկել դրա լիարժեք օգտագործմանն ուղղված գործնական քայլերը։
«ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման Կարմիր քարի, Ժանգոտ ձորի և Ադուլյարային մետասոմատիտների տեղամասերի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկումներ
Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման Կարմիր քարի, Ժանգոտ ձորի և Ադուլյարային մետասոմատիտների տեղամասերի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ /«ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
Մշակվում է «Էկրա Կովկաս» ՍՊԸ-ի ՝ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի վարչական տարածքում սեփականություն հանդիսացող 0.35 հա հողատարածքի ոռոգման նպատակով 0.2 լ/վ ջրաքանակով ստորերկրյա ջրային ռեսուրսից ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը
Մշակվում է Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքի վարչական տարածքում Դավիթ Ղազախեցյանի սեփականություն հանդիսացող 0.8 հա հողատարածքի ոռոգման նպատակով 1,35 լ/վ ջրաքանակով ստորերկրյա ջրային ռեսուրսից ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը
Մշակվում է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի խմելու-կենցաղային և 73.5 հա հողատարածքի ոռոգման նպատակներով «Յաթաղ» և «Մեծ աղբյուր» աղբյուրներից և ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ համապատասխանաբար 30.0լ/վ և 40.0լ/վ ջրաքանակներով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը
Մշակվում է Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքի 30.0 հա հողատարածքի ոռոգման նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 17.5 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Մշակվում է Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի խմելու-կենցաղային նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 4,35 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը