Տեղի է ունեցել օզոնային շերտի պահպանության և կլիմայի փոփոխության մեղմման գործողություններին նվիրված քննարկում
2018 թվականի հուլիսի 24-ին բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի գրասենյակում ՄԱԶԿ-ի և ՄԱԶԾ-ի աջակցությամբ տեղի է ունեցել «Մոնրեալի արձանագրության Կիգալիի ուղղումը որպես կամուրջ օզոնային շերտի պահպանության և կլիմայի փոփոխության մեղմման գործողությունների միջև» խորագրով աշխատանքային հանդիպումը:
Բնապահպանության նախարարությունը (այսուհետ` Նախարարություն) հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ
Մշակվում է Լոռու մարզի Ջրաշեն համայնքի հեռագնա արոտավայրերի ջրարբիացման նպատակով <<Փամբի փինաչու գոմի աղբյուր>> ջրաղբյուրից 0.4 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը
Մշակվում է Արարատի մարզի Սիփանիկի համայնքապետարանի՝ խմելու-կենցաղային և 225 հա հողատարածքի ոռոգման նպատակով համայնքի վարչական տարածքում ստորերկրյա ջրային ռեսուրսից համապատասխանաբար 2,1 լ/վ և 160լ/վ ջրաքանակներով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը
Դեսպանի հետ քննարկվել է չեխական ոչ կառավարական ասոցիացիայի ուսումնասիրությունների ընթացքը
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունն ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում դեսպանատան աշխատակիցներից բացի եղել են նաև ոչ կառավարական ասոցիացիայի անդամներ:
<<ՏԵԽՆՈՄԱՆ>> ՍՊԸ Լիճքի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 5P հորատանցքից հանքային ջրի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ
Գեղարքունիքի մարզի Լիճքի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 5P հորատանցքից հանքային ջրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն / <<ՏԵԽՆՈՄԱՆ>> ՍՊԸ
Ֆրանսիայի Հանրապետության մոտ 100 քաղաքացի ժամանել է <<Արփի լիճ>> ազգային պարկ
<<Արփի լիճ>> ազգային պարկ է այցելել Ֆրանսիայի Հանրապետության մոտ 100 հոգուց բաղկացած զբոսաշրջիկների խումբ: ՊՈԱԿ-ի գիտության և տուրիզմի բաժնի աշխատակիցների հետևողական աշխատանքի շնորհիվ տարեցտարի աճում է բնության հատուկ պահպանվող այս տարածք այցելող զբոսաշրջիկների քանակը, իսկ այս տարվա այցելուների նման մեծ թիվն աննախադեպ է։
Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են բնապահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ և դեսպանատան աշխատակիցներ։
Սևանա լճում ազոտի և ֆոսֆորի պարունակությունը 2018 թվականի հուլիսին (նախնական հետազոտությունների արդյունքները)
2018 թվականի գարնանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Սևանա լճում ֆոսֆատ և ամոնիում իոնների կոնցենտրացիաները բարձր են դիտվել, և ջերմաստիճանի կտրուկ աճը նպաստավոր պայմաններ է ստեղծել լճի ինտենսիվ ծաղկման համար:
Հանդիպում հասարակական կազմակերպություւների հետ
Հուլիսի 19-ին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը հանդիպել է Իրավաբանական հայկական ասոցիացիա ՀԿ-ի կողմից իրականացվող Կառուցողական երկխոսության հանձնառություն ծրագրում ընդգրկված 13 մարզային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման կանոնակարգման գործընթացի վերաբերյալ
Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է բոլոր ընդերքօգտագործողներին, որ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունվել է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-161-Ն օրենքը (ինչը ուժի մեջ է մտել 2017 թվականի մայիսի 4-ին):
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ընդերքօգտագործման թափոնների կառավարման և վերամշակման կանոնակարգման գործընթացի վերաբերյալ
Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է բոլոր ընդերքօգտագործողներին, որ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունվել է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-161-Ն օրենքը (ինչը ուժի մեջ է մտել 2017 թվականի մայիսի 4-ին):
«ԲԾԻԳ» ՊՀ-ն հայտարարում է բնապահպանական տեղեկատվական համակարգի ծառայությունների մատուցման մրցույթ
Մրցույթի մանրամասները հասանելի են հետևյալ հղմամբ.
https://armeps.am/epps/cft/prepareViewCfTWS.do?resourceId=3981891
(Հրապարակված է 2018-07-18 21:51:00-ից մինչեւ 2018-08-01 11:00:00 ժամը ներառյալ)
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ընդերքօգտագործողների կողմից իրականացվող պարտադիր մշտադիտարկումների արդյունքների հրապարակման վերաբերյալ
Բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է բոլոր ընդերքօգտագործողներին, որ վերջիններս համաձայն ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի պարտավոր են բնապահպանության նախարարություն ներկայացնել կամ, ընդերքօգտագործողի էլեկտրոնային կայքի առկայության դեպքում, կայքում տեղադրել ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորված մշտադիտարկումների արդյունքների վերաբերյալ, մետաղական օգտակար հանածոների դեպքում, եռամսյակային հաշվետվությունը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը, իսկ ոչ մետաղականների դեպքում տարեկան հաշվետվությունը՝ մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը։