2012 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվող աշխատանքները

30-01-2012

2012 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվող աշխատանքները ընդգրկելու են ՀՀ կառավարության 2012 թվականի գործունեության ծրագրով նախատեսված բնապահպանության ոլորտի գերակա խնդիրների և միջոցառումների, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից հաստատված կամ հավանության արժանացած ռազմավարական (հայեցակարգային) նշանակության ծրագրերի կամ միջոցառումների ապահովվմանը նպատակաուղղված հետևյալ գործողությունները:

1. Սևանա լճի էկոհամակարգի վերականգնում.
ա) Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացում, որով նախատեսվում է 125,4մլն դրամ բյուջետային ֆինանսավորման շրջանակներում իրականացնել շուրջ 200 հա անտառածածկ տարածքների մաքրում:
բ) 60.0 մլն.դրամ բյուջետային հատկացումների հաշվին իրականացվելու է Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների` գեղարքունի և ամառային իշխանի պոպուլյացիայի համալրման նպատակով շուրջ 300.0 հազ.հատ մանրաձկան բաց թողում Սևանա լիճ,
գ) Շարունակվելու են Սևանա լճում և նրա ջրհավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքները (ֆինանսավորման ծավալը 7.5 մլն. դրամ):

& 2. Պահպանվող տարածքների հզորացում.
ա) 2012 թվականին ավարտվելու է Գեր­մանիայի զարգացման վարկերի բանկի աջակցությամբ իրականացվող Հարավային Կովկասի բնապահպանական դրամաշնորհային ծրագիրը: <<Արփի լիճ>> ազգային պարկի կարողությունների զարգացում>> գերակա խնդրի շրջանակներում իրականացվելու են <<Արփի լիճ>> ազգային պարկի հիմնադրման ավարտն ապահովող միջոցառումները` ներդրումների ընդհանուր ծավալը հասցնելով 1.7մլն եվրոյի: Արդյունքում կավարտվեն ազգային պարկի կայացման և համայնքների աջակցության ծրագրերը: Ազգային պարկի հետագա գործունեությունը կապահովվի պետբյուջեի ֆինանսավորմամբ:
բ) Կմեկնարկի << Հարավային Հայաստանում կենսոլորտային տարածքի ստեղծում>> ծրագիրը գերմանական KFW բանկի աջակցությամբ: Ծրագրի նպատակն է Հարավային Սյունիքում <<Շիկահող>> պետական արգելոցի բազայի վրա հիմնադրել կենսոլորտային պահպանավայր, որի շնորհիվ ՀՀ-ում կձևավորվեն կայուն օգտագործման և գյուղացիական տնտեսությունների համահունչ զարգացման մեխանիզմներ: Ծրագրում որպես շահառուներ հանդիսանում են 12 համայնքներ, սոցիալական ծրագրերի, կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը կնպատակաուղղվի շուրջ 3 մլն եվրո: Նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական արտադրության, գյուղատնտեսության աջակցության, գյուղմթերքների իրացման ենթակառուցվածքներ: Կգործի նախաձեռնությունների խրախուսման, ձեռներեցության աջակցության հիմնադրամ:
Ծրագիրը դրամաշնորհային է, 5 տարվա ընթացքում պլանավորվում է ստանալ 8.25 մլն եվրո:

3. Ջրային ռեսուրսների կառավարում
<<Արարատյան դաշտավայրում ստորերկրյա ջրերի արդյունավետ օգտագործման ապահովում>> գերակա խնդրի կատարման շրջանակներում իրականացվելու է`
ա) Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրերի օգտագործման գծով բնապահպանական օրենսդրության (այդ թվում` ձկնաբուծական տնտեսություններին ներկայացված) պահանջների կատարման նկատմամաբ համապատասխան վերահսկողություն,
բ) անօրինական խորքային հորերի փակմանն ուղղված միջոցառումներ:

4.Իրավաստեղծ գործունեություն
2012 թվականին ՀՀ կառավարության քննարկմանը պետք է ներկայացվեն իրավական ակտերի ներքոհիշյալ նախագծերը`
գ «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2013 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասինե ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ,
գ << ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 21- ի N 953-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ Կառավարության որոշման նախագիծ,
գ <<Օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի եւ դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության եւ առողջության ապահովման նպատակով մշտադիտարկումների իրականացման կարգը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
գ ՀՀ Ազգային Ժողովի երրորդ ընթերցմանը կներկայացվի <<Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը, երկրորդ՝ վերջնական ընթերցման կներկայացվի <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին>> ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, կավարտվի <<Բնության հատուկ պահպանվող տարածքների>> մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի մշակումը, կնախաձեռնվեն ենթաօրենսդրական ակտերի մշակման աշխատանքներ:
5. Շարունակական գործողություններ
ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով (առանց նպատակային դրամաշնորհային ծրագրի շրջանակնե­րում ստացվող միջոցների և պետական կառավարման ապարատի պահպանման ծախսերի) նպատակային ծրագրերի իրականացման համար նախատեսվել է 1182.6 մլն դրամ գումար հատկացումներ, որոնք ուղղվելու են ընթացիկ ծախսերի գծով հետևյալ ծրագրերի իրականացմանը`
1. Բնության հատուկ պահպանվող տարածքների գործունեությունն ապահովելու համար նախատեսվում է 506.1 մլն.դրամ: Վերոգրյալ հատկացումների շրջանակներում «Սևանե, «Դիլիջանե, «Արևիկե և «Արփի լիճե ազգային պարկերում, «Խոսրովի անտառե և «Շիկահողե պետական արգելոցներում, «Զիկատարե, «Սոսուե ու «Զանգեզուր պուրակե արգելավայրերում, ինչպես նաև «Արգելոցապարկային հա­մա­­լիրե ՊՈԱԿ-ի տնօրինության ներքո գտնվող բնության հատուկ պահպանվող տարածք­ներում կատարվելու են բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, գենոֆոնդի, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, գույքագրման դիտանցի ապահովման, ինչպես նաև տնկարկների պահպանության և պաշտպանության աշխատանքներ:
2. Ջրային օբյեկտների և օդային ավազանի աղտոտվածության վիճակի մոնիթորինգի իրականացման ծրագրի շրջանակներում հատկացված 112.3 մլն.դրամի հաշվին "Շրջակա բնական միջավայրի մոնիթորինգի կենտրոն" ՊՈԱԿ-ի կողմից իրականացվելու են շրջակա միջավայրի աղտոտվածության մոնիթորինգային աշխատանքներ:
3. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական մոնիտորինգի վարման աշխատանքների իրականացման համար հատկացվել է 18.1 մլն.դրամ: Բյուջետային հատկացումների հաշվին իրականացվելու են հիդրոերկրաբանական մոնիթորինգի վարման` ստորերկրյա ջրերի մակարդակի, ծախսի, ջերմաստիճանի չափումներ և ջրերի քիմիական կազմի որոշման ուսումնասիրություններ:
4. Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասինե ՀՀ օրենքի համաձայն բնապահպանական ծրագրերի իրականացման համար ՀՀ համայնքներին տրամադրվող սուբվենցիաների ընդհանուր գումարը 2012 թվականի բյուջեով կազմելու է ավելի քան 277.0 մլն.դրամ, այդ թվում` բնապահպանական ծրագրերի իրականացման համար սուբվենցիաներ կտրամադրվեն Հայաստանի Հանրապետության 13 համայնքների:

5. Նոր ծրագրեր
1.10.0 մլն.դրամ բյուջետային հատկացումների հաշվին իրականացվելու են ՀՀ Լոռու և Տավուշի մարզերի տարածքներում գտնվող բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանական գոտիների տարածքների ճշգրտման, հողամասերի սահմանազատման և քարտեզագրման աշխատանքները:
2. ԳԷՀ-ի աջակցությամբ <<Նուբարաշենի թունաքիմիկատների ոչնչացում>>, <<Քաղաքային բնակավայրերի լուսավորության էներգախնայողության բարձրացում>>, <<Ագրոկենսաբազմազանության ապահովում և նմանատիպ ևս 8 ծրագրերի իրականացում:
3. Պահպանվող տարածքներին աջակցություն <<Կովկասի բնության ֆոնդի>> կողմից:
4. ՄԱԿ-ի փոքր դրամաշնորհային ծրագրի ազգային ղեկավար կոմիտեի կողմից հաստատվել է , Սևան ազգային պարկի տարածքում երրորդ հանրային լողափի հիմնման դրամաշնորհային ծրագիրը 47.8 հազ.դոլար արժեքով:

Միջազգային համագործակցություն
Հայաստանի Հանրապետությունը պատ­րա­ստ­վում է մաս­նակ­ցե­լ 2012թ. Ռի­ո դե Ժա­նեյ­րո քա­ղա­քում կայա­նա­լիք Կայուն զար­գաց­ման վե­հա­ժո­ղո­վի­ն: «Ռիո+20ե հա­մաշ­խարհային գագաթաժողովին Հայաստանի Հանրապետության մասնակցու­թյան հետ կապ­ված նախապատրաստական աշխատանքները համակարգելու և պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով ՀՀ կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մա­մբ ստե­ղծ­վել է նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տա­նք­նե­րը հա­մա­կար­գող ազ­գային հա­նձ­նա­ժո­ղո­վ, հաստատվել է գործողությունների ծրագիրը: Մշակվել և ներկայացվել են ՀՀ առաջարկությունները` «Ռիո+20ե հա­մաշ­խարհային գագաթաժողովի օրակարգի վերաբերյալ: 2012 թվականի 1-ին

կիսամյակի ընթացքում կավարտվեն բոլոր նախապատրաստական` այդ թվում` «Ռիո+20ե գնահատման ազգային զեկույցի մշակման, աշխատանքները:

2012 թվականին շարունակվելու է բնապահպանական ոլորտում համագործակցությունը գլոբալ և տարածաշրջանային միջազգային կառույցների` Համաշխարհային Բանկի, ԱՄՆ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիր-UNEP, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր-UNDP, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողով-UNECE, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն–ՏՀԶԿ/OECD, ԵԱՀԿ, Եվրամիության, Տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի, Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի, Կովկասի Բնության Հիմնադրամի և այլ միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների հետ, ինչպես նաև միջազգային կոնվենցիաների և նախաձեռնությունների շրջանակներում:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

<
>