Ինչ է մտածում բնապահպանության նախարարությունը , երբ մաքսային տարածքներում տոննաներով ժամկետանց դեղեր կան

24-01-2012

Ի պատասխան " Ինչ է մտածում բնապահպանության նախարարությունը , երբ մաքսային տարածքներում տոննաներով ժամկետանց դեղեր կան" վերտառությամբ հոդվածի տեղեկացնում ենք, որ ի թիվս այլ թափոնների դեղագործական թափոնների ոչնչացման հետ կապված հարցերը կարգավորվում են ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» թիվ 2.1.3-3 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 03-Ն հրամանով,:
Այդ թափոնների ոչնչացումը կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի` «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 121-Ն որոշմամբ սահմանված կարգով վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզիա ստացած կազմակերպությունները: ՀՀ կառավարության 2000թ. դեկտեմբերի 31-ի "ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված "Ոչնչացում" մաքսային ռեժիմի կիրառման կարգը հաստատելու մասին" N 901 որոշման համաձայն ստեղծվել է "Ոչնչացում" մաքսային ռեժիմով ՀՀ տարածք ներմուծված ապրանքների ոչնչացման աշխատանքները կազմակերպող և համակարգող հանձնաժողով, որի նախագահն է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը: Նշված հանձնաժողովի կազմում ընդգրկված է նաև ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչը:
ՀՀ կառավարության 2000թ. դեկտեմբերի 31-ի "ՀՀ մաքսային օրենսգրքով սահմանված "Ոչնչացում" մաքսային ռեժիմի կիրառման կարգը հաստատելու մասին" N901 որոշմամբ հաստատված կարգի համաձայն 2011 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում «Էկոլոգիա Վ.Կ.Հ.» ՍՊԸ-ի կողմից ոչնչացվել է 5951.46 կգ ժամկետանց դեղեր:

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

<
>