Բնապահպանական պետական տեսչությունը հայտնաբերել է

30-01-2012

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազնի բնապահպանական պետական տեսչության կողմից 23.01.12-27.01.12թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 1.18 մլն.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 17 որոշում և հաշվարկվել է 217.75. հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Տավուշի տեսչական բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերով ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 86.25 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տեսչական բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործերով 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի 2 վարչական որոշում և հաշվարկվել է 130.5 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արմավիրի տեսչական բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
Վայոց ձորի տեսչական բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Արագածոտնի տեսչական բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է`

Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Տավուշի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքերով 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:
Ապօրինի որս Վայոց ձորի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.0 մլն.դր. գումար:

Հասրակայնության հետ կապերի բաժին

<
>