ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 30.01.12-03.02.12թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 760.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել է 14.8մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Սյունիքի տեսչական բաժնի կողմից արձանագրված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 60.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Սյունիքի տեսչական բաժնի կողմից <ԴԳՄՔ> ՓԲԸ –ի պոչամբարի վթարի հետևանքով հողերի աղտոտման համար հաշվարկվել է 14.65 մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 2 պաշտոնատար անձանց նկատմամբ սկսված վարչական վարույթն ընթացքի մեջ է:
Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արմավիրի տեսչական բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Արագածոտնի տեսչական բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է`
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման դեպքերով 3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 150.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից առանց ծածկոցի մեքենայով սորուն նյութեր տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում ;
Ապօրինի որս
Գեղարքունիքի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Առգրավված 24.3 կգ կենդարի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ: Արմավիրի տեսչական բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.04 մլն.դր. գումար:
Հասարակայնության հետ կապերի բաժին
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց