Բնապահպանական պետական տեսչությունը հայտնաբերել է

10-02-2012
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 06.02.12-10.02.12թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 550.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 813.8հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Սյունիքի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 21.0հազ,դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 4 գործով 4 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 776.8հազ,դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի ՏԲ և <Սևան ԱՊ> ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացված համատեղ ստուգայցի ընթացքում արձանագրված հողային ռելեֆի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի ՏԲ կողմից նախկինում հայտնաբերված <ԴԳՄՔ> ՓԲԸ պոչամբարի վթարի հետևանքով հողի աղտոտման համար ընկերության աշխատակցի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված առանց ծածկոցի մեքենայով սորուն նյութեր տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում :

Ապօրինի որս
Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 3.2 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
Արմավիրի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:
Վայոց ձորի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի որսի
(2 նապաստակ) համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 16.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնասի:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 414.0հազ.դր. գումար:


ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի բաժին
<
>