Բնապահպանական պետական տեսչությունը հայտնաբերել է

20-02-2012

2012 թվականի փետրվարի 13-ից-17-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացված ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 1.11մլն.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 19 որոշում և հաշվարկվել է 601.0հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Սյունիքի ՏԲ կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 գործով 2 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 51.0հազ,դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Անտառների վերահսկողության բաժնի կողմից իրականացված ստուգայցի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 475.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ
Վայոց ձորի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 75.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտ
Ջրերի վերահսկողության, Արարատի և Արմավիրի տարածքային բաժինների կողմից 5 տնտեսվարողների մոտ իրականացված համատեղ ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 310.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 5 որոշում:
Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Գեղարքունի, Լոռու, Շիրակի տարածքային բածինների կողմից 8 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի 8 որոշում:
Ապօրինի որս
Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 8.0 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:
Արարատի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ջրային կենդանիների ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 781.26 հազ.դր. գումար:


ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

<
>