Բնապահպանական պետական տեսչության կողմից 20.02.12-24.02.12թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների

29-02-2012

Բնապահպանական պետական տեսչության կողմից 20.02.12-24.02.12թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.29մլն.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 27 որոշում և հաշվարկվել է 1.1մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի ՏԲ կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 82.5հազ,դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 37.18հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 910.0հազ,դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ նախկինում հայտնաբերված ապօրինի ծառահատումների համար 7 ֆիզիկական անձերի նկատմամբ կայացվել է 350.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում:
Ջրերի պահպանության ոլորտ
Ջրերի վերահսկողության, Արարատի և Արմավիրի տարածքային բաժինների կողմից 8 տնտեսվարողների մոտ իրականացված համատեղ ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 550.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 8 որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Տավուշի ՏԲ կողմից նախկինում արձանագրված խախտումների քննության արդյունքում կայացվել է 900.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 9 որոշում, իսկ նոր արձանագրված դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 21.0հազ,դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Շիրակի ՏԲ կողմից արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ,դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որս
Վայոց ձորի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի որսի (3 կաքավ) համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 15.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 879.3 հազ.դր. գումար:

<
>