ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 27.02.12-02.03.12թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների

05-03-2012

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 27.02.12-02.03.12թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների և շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում բնապահպանական պետական տեսչության կողմից կայացվել է 1.88մլն.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 23 որոշում և հաշվարկվել է 234.5հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Սյունիքի տեսչական բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման նյութերով 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 85.5հազ,դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տեսչական բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 գործով 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 67.8հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տեսչական բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 գործի նյութերով 1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 57.5հազ,դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ նախկինում հայտնաբերված ապօրինի ծառահատումների համար 5 ֆիզիկական անձերի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Արմավիրի տեսչական բաժնի վարույթին հանձնված ապօրինի որսի վերաբերյալ նյութերի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ջրերի պահպանության ոլորտ
Ջրերի վերահսկողության, Արարատի և Արմավիրի տարածքային բաժինների կողմից 5 տնտեսվարողների մոտ իրականացված համատեղ ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 330.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 5 որոշում:
Շիրակի տեսչական բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 23.5հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արմավիրի տեսչական բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Արմավիրի տեսչական բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կոտայքի տեսչական բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Արագածոտնի տեսչական բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Տավուշի տեսչական բաժնի կողմից նախկինում արձանագրված խախտումների քննության արդյունքում կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
Շիրակի տեսչական բաժնի կողմից արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.04 մլն.դր. գումար:

Հասարակայնության հետ կապերի բաժին

<
>