ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանկողմից 02.05-11.05.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներիարդյունքում ԲՊՏ կողմից կայացվել է 680.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել է 819.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Սյունիքի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 378.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 3 գործով 3 ֆիզիկական անձի նկատմամբկայացվել է 150.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 246.0հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս
Վայոց ձորի ՏԲ կողմից հաշվարկվել է 105.0հազ.դր գումարի հրդեհի հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտ
Ջրերի ՎԲ և Երևանի ՏԲ կողմից համատեղ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Շիրակի ՏԲ կողմից հայտաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Կոտայքի ՏԲ կողմից հայտաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արագածոտնի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի ՏԲ կողմից 1 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Փայտի ապօրինի տեղափոխում
Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս :
Ապօրինի որս
Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 6 հատ խեցգետնաորսիչ:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 960.0 հազ.դր. գումար:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց