Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության Հայաստանի բնության պետական թանգարանում 2012թ մայիսի 11-ին կազմակերպվել էր Հայոց ազգային բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ մեր հարգանքի տուրքը մատուցել հայ ազգի պանծալի զավակներին` իրենց սխրանքների համար և մեծ հպարտությամբ տոնել մեր փառահեղ հաղթանակը:
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ հանդիպում ազգային հերոսներ Մովսես Գորգիսյանի և Վիտյա Այվազյանի ընտանիքի անդամների, ինչպս նաևղարաբաղյան պատերազմի վետերան, գեներալ-մայոր Սամվել Սաֆարյանի, ղարաբաղյան վետերանների խորհուրդի նախագահ, գեներալ-մայոր Արսեն
Ֆիդանյանի, Արծիվ մահապարտներ ջոկատի փոխհրամանատար Աղաբեկ Խաչատրյանի և այլոց հետ: Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ գեղանկարիչներ,ամուսիններ Վլադիմիր Գրիգորյանի և Ֆլորա Բաղդասարյանի «Ապրած տարիներ» խորագիրը կրող գեղանկարների ցուցահանդեսը, այնուհետ ներկաները շրջեցին բնության թանգարանում, ծանոթացան Հայաստանի բնության` բուսական ու կենդանական աշխարհին:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց