ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ ս/թ. մայիսի 24-25-ը Երևանում կազմակերպվել է Գլոբալ էկոլոգիական Հիմնադրամի` ԳԷՀ-ի երկօրյա աշխատանքային հանդիպումը, որին մասնակցում են ԳԷՀ-ի քարտուղարության ներկայացուցիչ, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պատասխանատու պարոն Դ. Պիվորիունասը, Ռուսաստանի Ֆեդերացիայի և Բելոռուսի Հանրապետության պատվիրակությունները: Հանդիպման աշխատանքները ղեկավարում է ՀՀ բնապահպանության նախարար, ԳԷՀ-ում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող պարոն Արամ Հարությունյանը:Հանդիպումը տեղի ունեցավ ՀՀ բնապահպանության նախարարությունում, նախարար Արամ Հարությունյանը կարևորեց աշխատանքային հանդիպումը, բարձր գնահատեց համագործակցությունը կողմ երկրների հետ, ինչպես նաև, նշեց որ հանդիպման նպատակն է ակտիվացնել Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի և գործընկեր երկրների հետ մեր երկրի համագործակցությունը:
ԳԷՀ-ը, լինելով բնապահպանական ամենախոշոր դրամաշնորհային հիմնադրամը, ոչ միայն ֆինանսավորում է բնապահպանական ծրագրեր, այլ նաև ծրագրեր է իրականացնում երկրներին տրվող աջակցությունը առավել նպատակային օգտագործելու ուղղությամբ: Այդ ամենում կարևոր դերակատարում ունի ԳԷՀ-ի <<Աջակցություն Երկրին>> ծրագիրը, որի մեջ ներառված 6 տարաբնույթ գործողություններն ուղղված են ԳԷՀ-ի կողմից վարվող բնապահպանական 3 խոշոր կոնվենցիաների` <<Կնսաբազմազանության մասին>>, <<Կլիմայի փոփոխության մասին>>, <<Անապատացման դեմ պայքարի մասին>> կոնվենցիաների ուղղությամբ տարվող մասնագիտական կարողությունների հզորացմանը, տեղակատվության առավել մատչելիությունը, ծրագրերում քաղաքացիական հասարակության առավել լայն ընդգրկմանը, երկրից եկող ծրագրային առաջարկների առավել տեղայնացմանը, ազգային և համամարդկային խնդիրների առավել ինտեգրմանը, տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը:
Հայաստանի Հանրապետությունը շատ է կարևորում ԳԷՀ-ի հետ համագործակցությունը: Դրա շնորհիվ վերջին 1 տարվա ընթացքում ընդգրկվել ենք ԳԷՀ-ի <<Աջակցություն Երկրին>> ծրագրի 6 գործողություններից 5-ում:
Հայաստանի Հանրապետությունը լինելով ԳԷՀ-ի կողմ երկիր, խիստ շահագրգռված է, որպեսզի որոշակի գործողություններ անցկացվեն մեր երկրում: Օրակարգի հարցերից մեկն էլ ԳԷՀ-ի կողմից 2012-ի համար պլանավորված Երկրների ընդլայնված խմբի հանդիպումը նույնպես մեր երկրում անցկացնելն է, որում կընդգրկվեն հետխորհրդային բոլոր երկրները, բացի Մերձբալթյան Հանրապետություններից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցԳԷՀ-ի կառավարման խորհրդի հունիսին Վաշինգտոնում կայանալիք նիստի օրակարգը, քննարկվեցԳԷՀ-ի նոր գործադիր տնօրենի թեկնածուների հետ կապված հարցերը և լրացուցիչ այլ հարցեր:
Աշխատանքային հանդիպման մասնակից ԳԷՀ-ի քարտուղարության, Ռուսաստանի Ֆեդերացիայի և Բելոռուսի Հանրապետության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնեցին շարունակել համագործակցությունը` ներգրավվելով այլ երկրների:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց