Բնապահպանական պետական տեսչության կողմից 21.05-26.05.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված

29-05-2012

ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 21.05-26.05.2012թթ ընկած ժամանակահատվածում  իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում  ԲՊՏ կողմից կայացվել է  450.0 հազ.դր ընդհանուր գումարով վարչականտուգանքի 7 որոշում:

 Մասնավորապես`

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

       Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում:Առգրավվել է 3 հատ խեցգետորսիչ:

Հողերի պահպանության ոլորտ

      ԿՀԹՎՆ  ՎԲ աշխատակիցների  կողմից արձանագրված  հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:    

    Շիրակի ՏԲ աշխատակիցների  կողմից արձանագրված  հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

     Արմավիրի ՏԲ կողմից 4 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 320.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ.բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.41 մլն.դր. գումար:                                    

  

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

<
>