ՀՀ բնապահպանության նախարարությունը հունիսի 5-ին Հայաստանի բնության պետական թանգարանում կազմակերպել է միջոցառում` նվիրված Բնապահպանի օրվան:
1972թ ՄԱԿ-ի կողմից հունիսի 5-ը ընդունվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ ՀՀ կառավարության կողմից 2004թ հունիսի 3-ի որոշմամբ Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր: Միջոցառմանը մասնակցում են մի շարք միջազգային և բնապահպանական հասարակական կազմակերպություններ, դպրոցականներ, բնապահպանության նախարարության աշխատակիցներ:Հայաստանի Հանրապետությունը 2004թվականից բնապահպանի օրը նշում է շրջակա միջավայրի մաքրման աշխատանքների, հեծանվարշավների, ծառատունկների, կավճանկարչության և այլ բնապահպանական միջոցառումների ձևով: ՀՀ բնապահպանության նախարարությունը բնապահպանի օրը այս տարի նշում է բնության թանգարանում, որտեղ հանրությանը կներկայացվի նախարարության պաշտոնական կայքը:
Անհրաժեշտություն էր առաջացել արդիականացնել նախարարության կայքը` առավել թափանցիկ դարձնելով բնապահպանության նախարարության գործունեությունը, իրազեկ դարձնել հանրությանը` տրամադրելով մատչելի տեղեկատվություն, ներգրավվելով հասարակությանը որոշումներ ընդունելու գործընթացին:
Այդ նպատակով ստեղծվել է ինտերակտիվ կապի հնարավորություն, մասնավորապես` թեժ գիծ, հետևեք Ձեր նամակին, ինչպես նաև էլեկտրոնային կառավարում, մասնավորապես` հնարավորություն է ստեղծվել թույլտվությունների նախագծերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով և ստանալ համապատասխան փաստաթուղթը:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիա ՀԿ նախագահ Կ.Դանիելյանը կներկայացնի «Սևանա լճի էկոլոգիական իրավիճակի համալիր գնահատում» գիրքը, ինչպես նաև թանգարանի բակում Երևանի մի խումբ դպրոցականներ կներկայացնեն «բնությունն իրենց աչքերով» կավճանկարչություն: Միջոցառման ժամանակ խրախուսվելու են ոլորտում ակնառու ներդրում ունեցող անձինք, իսկ կավճանկարչության բոլոր մասնակից դպրոցականները կստանան նվերներ, նրանցից երեք լավագույն նկարների հեղինակները կստանան նաև նախարարության պատվոգրեր: Բնապահպանության նախարարությունը սերտորեն համագործակցում է միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ` կարևորելով այնպիսի խնդիրների լուծումը ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության պահպանությունը, օզոնային շերտի պահպանությունը, հողերի կայուն կառավարումը, թափոնների վերամշակումը և անապատացման դեմ պայքարը:
Բնապահպանի օրը պետք է փոխի յուրաքանչյուրիս վերաբերմունքը հայրենի բնության նկատմամբ, բնությունն անմնացորդ նվիրումով ծառայում է մարդկությանը և պարտավորեցնում նույն նվիրումով այն անաղարտ հանձնել եկող սերունդներին:
ՀՀ բնապահպանության նախարարությունը խրախուսում և պատրաստակամ է աջակցելու, ինչպես նաև մասնակից դառնալու միջազգային և տեղական բոլոր այն ծրագրերին, որոնք ուղղված են հայրենի բնության պահպանությանը:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց