Բնապահպանական պետական տեսչությանկողմից 04.06-08.06.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումներ...

11-06-2012

ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանկողմից 04.06-08.06.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  490.0 հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 289.5հզ.դր.գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես`

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

       Շիրակի ՏԲ աշխատակիցների իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում  հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի  որոշում և առգրավվել է խեցգետնի որսի 3 հատ փոքր ցանց:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

         Լոռու ՏԲ իրականացրել է վարչական վարույթ: ՀՀ ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի բաժանմունքից ստացված որոշումների հիման վրա ապօրինի ծառահատման 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 258.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

         Շիրակի ՏԲ իրականացրել է վարչական վարույթ` <Հայանտառ> ՊՈԱԿ <Գյումրի անտառտնտեսություն> մասնաճյուղի կողմից անտառի տարածքում անասունների ապօրինի արածեցման համար կազմված արձանագրության հիման վրա 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 31.5հազ.դր.շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Կենսառեսուրսների,հողերի,թափոնների,վտանգավոր նյութերի ՎԲ աշխատակիցների կողմից արձանագրված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից արձանագրված հողի բերրի շերտի օգտագործման կարգի խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 30.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

         Գեղարքունիքի ՏԲ իրականացրել է վարչական վարույթ` <Սևան ԱՊ> ՊՈԱԿ –ից ստացված ավազի ապօրինի տեղափոխման գործի վերաբերյալ ակտի հիման վրա: Ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.վարչական տուգանքի որոշում:

    Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

     Արմավիրի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում:

Երևանի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:

ԸնդհանուրառմամբԲՊՏկողմիցկիրառվածպատժամիջոցներիցՀՀպետ. բյուջենշվածժամանակահատվածումմուտքէեղել649.5հազ. դր. գումար:

 

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի հաղորդագրություն

<
>