«Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրը կվերականգնվի

28-06-2012

 

ՀՀ կառավարությունը հունիսի 22-ի նիստում հավանություն է տվել «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի վերականգնման աշխատանքների 2013-2015 թթ. ծրագրին։ Արգելավայրը, որըգտնվում է Արարատի մարզի Արարատի տարածաշրջանում, կազմավորվել է 1958 թվականին։ Դրա պահպանության օբյեկտն է Հարավային Կովկասում բնական ջուզգունի միակ ամբողջական աճման էկոհամակարգը` իր յուրօրինակ բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ և անհետացող տեսակներով։ Հաջորդ որոշմամբ գործադիրը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից ֆինանսավորվող «Արփի»  լճի ազգային պարկի ստեղծում» ծրագրի իրականացման ժամկետը երկարացնելով մինչև 2012 թ. նոյեմբեր ամիսը։

<
>