Բնապահպանական պետական տեսչության կողմից 18.06-22.06.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումնե

28-06-2012

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 18.06-22.06.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 780.0 հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել 1422.5հզ.դր. գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի ՏԲ իրականացրել է վարչական վարույթ: ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի ՄՎ Ճամբարակի և Գավառի բաժինների հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված խեցգետնի և <Կարաս> տեսակի ձկան ապօրինի որսի 3 դեպքի համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում, իսկ բռնագրավված 23,0 կգ խեցգետինները և 10հատ <Կարաս> տեսակի ձկները Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների կողմից կազմված համապատասխան արձանագրություններով կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Լոռու ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Կոտայքի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 3 դեպքի համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 1057.5հազ.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի ՏԲ իրականացրել է վարչական վարույթ: ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի ՄՎ Վարդենիսի բաժնից ստացված ապօրինի ծառահատման 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 325.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ
Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 40.0հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Սյունիքի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի ՏԲ կողմից 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:

Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արմավիրի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 937.84 հազ. դր. գումար:


ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

<
>