2012թ հուլիսի 2-ից 4-ը Կոնգրես հյուրանոցում կազմակերպել են տարածաշրջանային աշխատաժողով

02-07-2012

2012թ հուլիսի 2-ից 4-ը Կոնգրես հյուրանոցում ՀՀ բնապապանության նախարարությունն ու  ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի քարտուղարությունը համատեղ կազմակերպել են տարածաշրջանային աշխատաժողով:

Աշխատաժողովը նվիրված է Արևելյան Եվորպայի, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար ազգային համատեքստին համապատասխան մեղղման գործողությունների նախապատրաստման և իրականացման  գործընթացում փորձի և քաղված դասերի փոխանակմանը:

<<Կլիմայի փոփոխության մեղղման ազգային գործողությունների ծրագրի>> նախապատրաստման և իրականացման հարցերին նվիրված  տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցում են 33 պետություններից և 11 միջազգային կազմակերպություններից 73  ներկայացուցիչ:

Տարածաշրջանային աշխատաժողովին քննարկվելու և ներկայացվելու է Ազգային համատեքստին համապատասխան մեղմման գործուղությունների (ԱՀՀՄԳ) բազմազանության ընկալումը, ինչպես նաև երկրների կողմից   կներկայացվի   ԱՀՀՄԳ աջակցությանն ուղղված իրենց ծրագրերը:

Կլիմայի փոփոխության կոնվենցիայի իրականացման հետագա ընթացքը կապված է Հայաստանի նման կարգավիճակ ունեցող` զարգացող երկրների,  ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման քանակական պարտավորությունների իրականացմանը,  դրանց ֆինանսավորման և վերահսկման ընդունելի մեխանիզմների հետ:

Ջերմոցային գազերի նվազեցման հիմնական ուղիներն են վերականգնվող  էներգետիկայի զարգացումը, էներգախնայողությունը, տրանսպորտի արտանետումների նվազեցումը, կայուն անտառ կառավարում ու հող օգտագործումը:

Միջոցառման ընթացքում մասնակիցները կկարողանան փոխանակել իրենց փորձըծրագրերի ձևակերպման մասով, կքննարկվեն նաև խնդրին առնչվող ինստիտուցիոնալ, ֆինանսական ներդրումների ներգրավման, ինչպես նաևայլ հարցեր:

ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանը բացման խոսքում նշեց, որ Հայաստանն առաջին երկրներից էր, որ 1993 թվականին վավերացրեց Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան, ինչից հետո 19 տարիների ընթացքում  Հայաստանն ակտիվորեն մասնակցել է կոնվենցիայի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացներին և իր համեստ լուման ներդրել առկա ձեռքբերումներին:«Կլիմայի փոփոխության մեղմման ազգային գործողությունների ծրագրերի<ԿՓՄԱԳԾ»հայեցակարգը կլիմայի փոփոխության միջազգային բանակցությունների օրակարգում պաշտոնապես ներառվեց 2007 թվականին այսպես կոչված «Բալիի գործողությունների ծրագրով». Այնուհետև այդ հայեցակարգը կատարելագործվեց Կանկունյան համաձայնագրով, և նոր թափ և որակ ստացավ Դուրբանյան որոշումներով: (ԿՓՄԱ) գործողությունների ծրագրի մշակումընախատեսված է ոչ միայն վերը նշված միջազգային համաձայնություններով,այլ նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշ­ումներով:

Նախարար Արամ Հարությունյանը կարևորելով աշխատաժողովի աշխատանքները, նշեց որ Հայաստանում տարածաշրջանային աշխատաժողով կազմակերպելը որքան պատվաբեր է նույնքան էլ պարտավորեցնող, հավաստիացնելով, որ արվել է հնարավորինս աշխատաժողովի աշխատանքներնառավել արդյունավետ անցկացնելու համար:

 

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

<
>