ՀՀ բնապահպանության նախարարության ներքո իրականացվող, բնության հատուկ պահպանվող տարածքների /ԲՀՊՏ/ կառավարման բարելավմանը միտված ծրագրերի վերաբերյալ.
- «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում` ծրագիր /2010-2013թթ/», որը բաղկացած է 2 հիմնական` պահպանվող տարածքների օպտիմալացման և պահպանվող տարածքների ինստիտուցիոնալ հզորություններ բաղադրիչներից:
Ծրագիրն ուղղված է Բնության հատուկ պահպանվող տարածքների /ԲՀՊՏ/ զարգացմանը, արգելավայրերի մասին գոյություն ունեցող օրենսդրական և ենթաօրենսդրականբազայի բարելավմանը և մյուս օրենքների հետ ներդաշնակեցմանը, ինչպես նաև արգելավայրերի ինստիտուցիոնալ և վարչարարական բազայի վերլուծությանը:
Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի.
• Տնտեսական և քաղաքական մարտահրավերների բացահայտում` կապված արգելավայրերի արդյունավետ կառավարման և ընդլայնման հետ,
• Առանձին պահպանվող տարածքների /ՊՏ/ տարածման և պահպանման կարգավիճակի վերաբերյալ վիճակագրական տվյալների ամփոփում և ներկայացում,
• Կառավարման արդյունավետության չափումը` կառավարման արդյունավետության չափման գործիքի (ԿԱՉԳ/METT) միջոցով,
• Արգելավայրերի օրենսդրական և ենթաօրենսդրական, ինստիտուցիոնալ և ադմինիստրատիվ շրջանակների վերլուծություն, մշակում և այլն:
- «ՀայաստանիՋավախքիսարահարթումպահպանվողտարածքներիստեղծում» ծրագրի շրջնակներում2011թ. հուլիսի 21-ին հաստատվել է «Արփի լիճ» ազգային պարկի սահմանների նկարագիրը, հատակագիծը, տարածքի չափը հաստատելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին» ՀՀ կառավարության թիվ 1151-Ն որոշումը:
Ազգային պարկի Կառավարման և Բիզնես/ներդրումային պլանները հաստատվել են ՀՀ կառավարության կողմից:
«Արփի Լիճ» ազգային պարկի գլխավոր մասնաշենքի համալիրի (ԱԼԱՊ-ի գլխավոր մասնաշենքը, հյուրատունը, ավտոտնակները և պահակատունը) և Այցելուների կենտրոնի 2011թ-ի համար նախատեսված բոլոր շինարարական աշխատանքները կատարված են:
ՀՀ բնապահպանության նախարարության և Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկի /KFW-ի/ կողմից «Արփի Լիճ» ազգային պարկի պահպանման գոտու տնտեսական զարգացման պլանից առաջնահերթության և ծրագրով առկա միջոցների նկատառումով ընտրված և հաստատված են ներդրումների հետևյալ ուղղությունները.
ա/ «Հինգ համայնքներում` Բերդաշեն, Գառնառիճ, Շաղիկ, Մեծ Սեպասար և Սիզավետ, զարգացման առաջնահերթ փոքր ծրագրերի իրականացում»:
բ/»Տեղական անասնապահության և մսի արտադրության բարելավում»:
գ/ «Մեղվապահություն և մեղրի արտադրության բարելավում»:
դ/ «Համայնքներումխմելուջրիմատակարարում»:
- «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր – Հայաստան (Էկոտարածաշրջանային ծրագիր – Հայաստան, Փուլ III)» պլանավորում է իրականացնել կենսոլորտային պահպանավայրի ստեղծման ծրագիր Հարավային Հայաստանում: Վերջինիս շրջանակներում մշակվել է «Շիկահողի պետական արգելոց» ծրագրի իրագործելիության հետազոտություն» զեկույցը:
- «ՀարավայինԿովկասումռեսուրսներիկայունկառավարում» տարածաշրջանային ծրագրի /2008-2011թթ./բաղադրիչիշրջանակներումԳերմանիայի միջազգային զարգացման /GIZ/ կազմակերպության կողմիցքննարկվելևհամապատասխանառաջարկություններէներկայացվելՀՀ «Անտառային օրենսգրքի> մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Մշակվել է առաջարկություններ անտառների մոնիտորինգի համակարգի ներդրման, մասնավորապես, հեռահար զոնդավորման մեթոդով անտառածածկ տարածքների հաշվառման վերաբերյալ: Իրականացվել են աշխատանքներ ընդհանուր հողoգտագործման, բուսածածկի հետազոտական ուսումնասիրությունների, մասնավորապես արոտավայրերի կայուն կառավարման մասով /նոր ինովացիոն տեխնոլոգիաների ինտեգրում/: Բնապահպանական կրթության և իրազեկման բաղադրիչի շրջանակներում կազմակերպվել են ուսուցողական դասընթացներ դպրոցների ուսուցիչների և աշակերտների համար, հրատարակվել են անտառի պահպանությանն ուղղված բուկլետներ, պոստերներ և օրացույցներ և այլն:
- ԳԷՀ/ՄԱԶԾ«Աջակցություն երկրի գործողություններին` ուղղված «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի շրջանակներում պահպանվող տարածքների աշխատանքային ծրագրի»/2009-2010թթ./ արդյունքում ստեղծվել է տեսակների էկոլոգիական բնութագրերը` ըստ պետական արգելոցների, ազգային պարկերի և արգելավայրերի ընդգրկող Excel ֆորմատով տվյալների տարածական բազա: Այն տրամադրվել է ՀՀ բնապահպանության նախարարությանը մշտական օգտագործման համար:
Հայաստանի առկա պահպանվող տարածքների քարտեզը նորացված է GIS համակարգում` տեղադրվել են 3 պետական արգելոցների, 4 ազգային պարկերի և 27 արգելավայրերի տարածքները: Ավարտվել են նաև կենսաբազմազանության ներկայացվածության համապատասխան տվյալների ներմուծման աշխատանքները GIS համակարգում և ստացվել են 5 թեմատիկ քարտեզներ: Քարտեզները տրամադրվել են ՀՀ բնապահպանության նախարարությանը մշտական օգտագործման համար:
Կատարվել է պահպանվող տարածքներում հայտնաբերված բացերի վերլուծություն, որոշվել են դրանց լուծման առաջնահերթությունները և մշակվել է «Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման 2011-2020 թթ. գործողությունների ծրագիր»::
Ուսումնասիրվել են պետական արգելոցների և «Սևան» ու «Դիլիջան» ազգային պարկերի անձնակազմի գիտելիքներն ու կարիքները: Դրանց հիման վրա մշակվել են կադրերի վերապատրաստման ուսումնաթեմատիկ պլաններ, որոնք ընդգրկում են 3 ուղղություններ` 1. ԲՀՊՏ-ների գործունեության օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմունքները. 2. Կենսաբազմազանության ուսումնասիրություններ. 3. Զբոսաշրջության և ռեկրեացիայի կազմակերպում:
- ԳԷՀ/ՄԱԿԶԾ «Հայաստանում պահպանվող տարածքների կայուն ֆինանսական կայունության խթանում» ծրագիր /2009-2017թթ/, որի նպատակն է ամրապնդել Հայաստանի պահպանվող տարածքների երկարաժամկետ ֆինանսական կայունությունը:
Ծրագիրը նշված նպատակին կհասնի, ինչպես նաև առաջացած դժվարությունները կհաղթահարի 2 բաղադրիչների միջոցով:
Բաղադրիչ I-ն ուղղված կլինի առաջին խոչընդոտին /ՊՏ-երի եկամուտների աղբյուրների անհավասարաչափության և անկանխատեսելիությանը/, ինչը նշանակում է ՊՏ-ների երկարաժամկետ կառավարման համար բավականին ֆինանսական ռեսուրսներով ապահովվածություն: Այս բաղադրիչի միջոցով ծրագիրը կնպաստի Հատուկ պահպանվող տարածքների հիմնադրամի /ՀՊՏՀ/ համար 7 տարվա ֆինանսական ֆոնդի հայթայթմանը:
Բաղադրիչ I-ի շրջանակներումԳերմանիայի Դաշնային Հանրապետության /ԳԴՀ/ կառավարության և ՀՀ կառավարության միջկառավարարական Ֆինանսական և Տեխնիկական համագործակցության համաձայնագրերի շրջանակներում, մասնավորապես, ԳԴՀ Տնտեսական Զարգացման և Համագործակցության նախարարության /BMZ/, Գերմանական Զարգացման Բանկի /KfW/, Բնության Համաշխարհային Հիմնադրամի /WWF/ և Միջազգային Պահպանության /CI/ կազմակերպության հետ միասին հիմնադրված Կովկասի Բնության Հիմնադրամի /ԿԲՀ/ հետ համագործակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից համատեղ մշակվում ևկնքվում են դրամաշնորհիպայմանագրեր/2011թ. ստորագրվել են«Խոսրովի անտառ» պետական արգելոց, «Դիլիջան» ազգային պարկ», «Շիկահող» պետական արգելոց, «Արևիկ» ազգային պարկ> և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ների դրամաշնորհային պայմանագրերը/:
2012 թվականից համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար ԿԲՀ կողմից ֆինանսական աջակցություն կցուցաբերվի նաև «Արփի» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին:
Բաղադրիչ II-ն ուղղված է ՊՏ-ների արդյունավետության բարձրացմանը: Այն ՊՏ-ները, որոնք աջակցությունն են ստանում ՀՊՏՀ-ի կողմից, պարբերաբար տեխնիկական աուդիտի կենթարկվեն, ինչը թույլ կտա վերանայել պետության խնդիրների կատարումը և գնահատել ՊՏ-ների գործողությունների ծախսերի արդյունավետությունը, ինչպես նաև հնարավորություն կընձեռի առաջարկություններ մշակել` ուղղված դրանց կատարելագործմանը:
&ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
523835
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց