2012թ հուլիսի 16-ից 18-ը, պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ պարոն Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի գլխավորած պատվիրակությունը:
Այցի նպատակն է քննարկել.
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի և ԻԻՀ փոխնախագահի,Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի կողմից կստորագրվի Փորձագիտական խմբերի իրականացրած աշխատանքների արդյունքում կազմված արձանագրությունը:
Դեռևս 2011թ դեկտեմբերին բնապահպանության նախարարը ընդունեց ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ պարոն Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհին, հանդիպման ժամանակ քննարկվեց և ձեռք բերվեց համաձայնություն երկու երկրների ընդհանուր սահմանում ստեղծել Անդրսահմանային պահպանվող տարածք` բարեկամության և խաղաղության այգի կառուցելու նպատակով:
2012թ մարտի 3-ից 5-ը Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հրավերով Թեհրան էր ժամանել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:
Այցի ժամանակ երկու կողմերի միջև ստորագրվել էր "Բնապահպանական համագործակցության հուշագիր", որի առանցքային կետերն են.
.Արաքս գետի հայ-իրանական մոնիթորինգի իրականացման, ջրի որակի բարելավման և աղտոտման աղբյուրների նկատմամբ հսկողության իրականացումը,
.անդրսահմանային պահպանվող տարածքի ստեղծման հարցերը,
.բնապահպանական կրթական հարցերով ուսանողների փոխայցելությունների կազմակերպումը:
Կողմերը` համագործակցությունը երկու երկրների միջև բնութագրում են որպես կայունության և խաղաղության խորհրդանիշ:
ՀՀ բնապահպանության նախարարության
մամուլի ծառայություն
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց