2012 թվականի հուլիսի 2-ից 14-ն ընկած ժամանակահատվածում բնապահպանական պետական տեսչության կողմից, իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների

21-07-2012

 

2012 թվականի հուլիսի 2-ից  14-ն   ընկած    ժամանակահատվածում   ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից, իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է  1850.0 հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 29 որոշում և հաշվարկվել 883.8հզ.դր. գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

 Մասնավորապես`

 

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

       Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների և ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի ՄՎ Սևանի, Մարտունու, Ճամբարակի բաժինների հետ համատեղ իրականցված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված  խեցգետնի և ձկան ապօրինի որսի 7 դեպքի համար  7 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 350.0.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել է 20.0հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Բռնագրավված 42,4 կգ խեցգետինները  Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների կողմից կազմված համապատասխան արձանագրություններով կենդանի վիճակում բաց են թողնվել Սևանա լիճ:<Սիգ> տեսակի 1.3 կգ ձկները հանձնվել են <Գավառի մանկատուն> ՊՈԱԿ:

    Շիրակի ՏԲ աշխատակիցների ստուգայցերի արդյունքում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է խեցգետնի որսի 4 հատ փոքր ցանց, իսկ կենդանի խեցգետինները մոտ 3կգ հետ է լցվել ջրամբար:

 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

         Տավուշի ՏԲ իրականացրել է վարչական վարույթ: Հայտնաբերված ապօրինի ծառահատման 5 դեպքի համար 5 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 250.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում:

        Կոտայքի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման 3 դեպքի համար 3 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դրամ ընդհանուր  գումարի վարչական տուգանքի 3 որոշում և հաշվարկվել է 247.5հազ.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

        

        

Հողերի պահպանության ոլորտ

         Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 100.0հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

         Գեղարքունիքի ՏԲ աշխատակիցների և <Սևան ԱՊ> ՊՈԱԿ –ի հետ համատեղ իրականացված վերահսկողական աշխատանքների արդյունքում իրականացվել է

 

 

վարչական վարույթ: Ապօրինի շինարարության 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր.գումարի վարչական տուգանքի որոշում:

        

                                                                                                              

         Հանքանյութի ապօրինի տեղափոխում

         Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից արձանագրված 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Գեղարքունիքի ՏԲ          իրականացրել է վարչական վարույթ: Հայտնաբերված ավազի ապօրինի տեղափոխման 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. և հաշվարկվել է 6.3հազ.դր.գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Երևանի ՏԲ աշխատակիցների կողմից արձանագրված խախտման 1 դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Անտառների վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված խախտման 6 դեպքի համար 6 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 600.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել է 480.0հազ.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

 

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.74 մլն. դր. գումար:                                    

                 

 

 

 

 

ՀՀ բնապահպանության նախարարության

մամուլի ծառայություն

<
>