2012թ հուլիսի 17-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում

21-07-2012

 

2012թ հուլիսի 17-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում, նախարար Արամ Հարությունյանն ընդունեց ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ պարոն Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի գլխավորած պատվիրակությանը:

         Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայ-իրանական փորձագիտական խմբի կողմից իրականացրած աշխատանքները, ինչպես նաև այդ աշխատանքների արդյունքում կազմած արձանագրությունը, որի առանցքային կետերն են.

1. Անդրսահմանային պահպանվող  տարածքում <<Բարեկամության և խաղաղության այգու>>  ստեղծման հարցերը` քարտեզագրումը, տվյալների հավաքագրումը, գիտական ուսումնասիրությունները և նշված այգու ծրագրի համատեղ մշակումը, որպես Անդրսահմանային կենսոլորտային պահպանավայր:

2.Արաքս գետի ջրի համատեղ մոնիթորինգի իրականացման խնդիրները և այդ աշխատանքները հետագայում առավել ընդլայնելու հնարավորությունները:

3.Փոխադարձ աջակցություն ցուցաբերել  ուսումնական, գիտատեխնիկական, տեղեկատվական մոնիթորինգային տեխնոլոգիաների բնագավառում:

ՀՀբնապահպանությաննախարարԱրամՀարությունյանը ողջունելով հյուրերին նշեց, որ յուրաքանչյուր հանդիպում նոր հնարավորություններ է ստեղծում առավել արդյունավետ համագործակցության, և որ աշխատանքային խմբերի կատարած աշխատանքը դրական է գնահատվում, ինչի արդյունքում կստորագրվի Հայ- իրանական փորձագիտական խմբի համատեղ կազմած արձանագրությունը:

ԻԻՀ փոխնախագահ, բնապահպանական կազմակերպության նախագահ պարոն Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհը շնորհակալություն հայտնեց ինտենսիվ աշխատանքի համար և նշեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստակամ է համագործակցել Հայաստանի Հանրապետության հետ, հատկապես  բնապահպանության բնագավառում և կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները:

Նա նշեց նաև, որ վեց ամսվա ընթացքում  արդեն 2-րդ անգամն է այցելում Հայաստան և յուրաքանչյուր այցի ժամանակ համատեղ համագործակցության  նոր հորիզոններ են բացվում:

 

 

 

 

ՀՀ բնապահպանության նախարարության

մամուլի բաժին

<
>