2012 թվականի հուլիսի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությանկողմից 17.07-21.07.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 450.0 հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 9 որոշում և հաշվարկվել 540.1 հազ.դր. գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի ՏԲ կողմից հայտնաբերված խոշոր եղջերավոր անասունների ապօրինի արածեցման 4 դեպքի համար 4 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր.ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 34.6 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 դեպքի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 505.5 հազ.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Շիրակի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Արմավիրի ՏԲ կողմից կայացվել է 100.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.01 մլն.դր. գումար:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց