ՀՀ բնապահպանությաննախարարությանաշխատակազմիբնապահպանական պետական տեսչությանկողմից 30.07-03.08.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 700.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 7.29մլն.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Արարատի ՏԲ կողմից ստուգումների արդյունքում 2 տնտեսվարողի նկատմամբ հաշվարկվել է 41.78հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Վարչական վարույթներն ընթացքի մեջ են:
Շիրակի ՏԲ կողմից ստուգման արդյունքում 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 53.5հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտ
Ջրերի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում հայտնաբերված խախտման համար կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 278.22 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
ԿՀԹՎՆ վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Տավուշի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 15 գործով հաշվարկվել է 6.84 մլն.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 գործով հաշվարկվել է 8.74 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Արագածոտնի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Ապօրինի որս
ԿՀԹՎՆ վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված ապօրինի որսի համար 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում հաշվարկվել է 7.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հանքանյութի ապօրինի տեղափոխում
Շիրակի ՏԲ կողմից հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի մեքենայով սորուն նյութեր տեղափոխելու համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 877.0հազ.դր. գումար:
ՀՀ բնապահպանության նախարարության
մամուլի ծառայություն
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց