ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 14.08-18.08.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության և եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 2.11մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 27 որոշում և հաշվարկվել 2.45մլն.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 2 կազմակերպություններում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 42.66 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 33.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ջրերի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 80.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Ջրերի վերահսկողության բաժնի կողմից 3 տնտեսվարողների մոտ ստուգումների արդյունքում կայացվել է 180.0 հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:
ԿՀԹՎՆ վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 150.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 382.9հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի ՏԲ վարույթին հանձնված 1 գործով կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Տավուշի ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 6 գործով կայացվել է 300.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում:
Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 2 գործով կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 63.0 հազ.դր.ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար
Արագածոտնի ՏԲ 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 150.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1.87 մլն.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Շիրակի ՏԲ կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
ԿՀԹՎՆ ՎԲ կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Ապօրինի որս
Շիրակի ՏԲ բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
ԿՀԹՎՆ ՎԲ աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 60.0 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի ՏԲ աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 400.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.57մլն.դր. գումար:
ՀՀ բնապահպանության նախարարության
մամուլի ծառայություն
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց