Կայքը վերաթողարկման փուլում է

<<Ռաֆարշին>> ՍՊԸ-ի ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհերի հրաբխային ավազի հանքավայրի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

18-10-2017

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. նոյեմբերի 1-ին ժամը 12:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքապետարանի շենքում տեղի կունենան <<Ռաֆարշին>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհերի հրաբխային ավազի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ հանրային քննարկում):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, Ջերմուկի քաղաքապետարանի շենքում, ք. Երևան Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am, հեռ. 010221568, 010220218,:

<
>