Սույն թվականի օգոստոսի 23-ից 25-ը, ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Բելառուսի Հանրապետություն` մասնակցելու Հանրապետական բնապահպանական ֆորումին:
Հանրապետական բնապահպանական ֆորումի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը:
Արարողության շրջանակում տեղի է ունեցել Հանրապետական բնապահպանական ֆորումի տասնամյակին նվիրված ծառատունկ, ինչպես նաև <<Ժամանակակից տեխնոլոգիաներ շրջակա միջավայրի պահպանության և ռացիոնալ բնօգտագործման ոլորտում>> թեմայով մասնագիտացված ցուցահանդես:
Այցելություններ են կատարվել Բելառուսի Հանրապետության ազգային պահպանվող տարածքներ, ինչի ընթացքում ծանոթացել են պահպանվող տարածքների կառավարման ոլորտում Բելառուսի հարուստ փորձի և կառամարման մեթոդների հետ:
Պաշտոնական այցի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հանդիպել է Բելառուսի Հանրապետության օգտակար հանածոների և շրջակա միջավայրի պահպանության նախարար Վ.Ցալկոյի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի համագործակցության զարգացման և դրա համար անհրաժեշտ միջոցների մշակման խնդիրները, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հետևյալ ոլորտներում.
Որպես չափազանց կարևոր առաջնահերթություն, քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև բնապահպանության ոլորտում համաձայնագրի կնքման, ինչպես նաև երկու երկրներում էկոտուրիզմի զարգացման հիմնահարցերը:
Այցելության արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն երկու երկրներին վերաբերվող ընդհանուր հետաքրքրությունների համակարգման և բնապահպանության ոլորտում համաձայնագրի կնքման, ինչպես նաև երկու երկրների բնապահպանության ոլորտի մասնագետների փորձի փոխանակման շուրջ:
Երկկողմ համագործակցության զարգացման հետագա քննարկումների նպատակով ս/թ աշնանը նախատեսվում է Բելառուսի Հանրապետության օգտակար հանածոների և շրջակա միջավայրի պահպանության նախարարի այցը Հայաստանի Հանրապետություն:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց