ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պատական տեսչությունը, ս.թ օգոստոսի 29-ին ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում տեսչական ստուգումների ընթացքում հայտնաբերել է

03-09-2012

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պատական տեսչությունը, ս.թ օգոստոսի 29-ին ՀՀ Տավուշի և Լոռու մարզերում տեսչական ստուգումների ընթացքում հայտնաբերել է արգելված եղանակով իրականացվող որս:

Բնապահպանական տեսչական խումբն առգրավել է 147 հատ կենդանի լոր և արգելված տեսակի որսագործիքները` ցանցեր, լուսարձակներ:

Կազմվել է համապատասխան արձանագրություններ, հաշվարկվել է բնությանը հասցված վնաս, ինչը կազմել է 294հազ. դրամ, գործը գտնվում է վարչական վարույթում:

Ապօրինի որս իրականացրած անձիք կհրավիրվեն ՀՀ բնապահպանության նախարարության ԲՊ տեսչություն` վարչական վարույթ իրականացնելու համար:

Օգոստոսի 30-ին կազմակերպվեց կենդանի լորերի բաց թողումը մայր բնություն:

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը մշտական հսկողություն է իրականացնում ՀՀ որսահանդակներում:

ՀՀ բնապահպանության նախարարությունը մեկ անգամ ևս զգուշացնում է. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է որսն իրականացնել արգելված որսագործիքներով և միջոցներով:

 

 

ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

<
>