ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 10.09-14.09.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել 500.0հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում և հաշվարկվել 486.8 հազ.դր. ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Ջրերի պահպանության ոլորտ
Երևանի ՏԲ կողմից կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի ՏԲ կողմից կողմից 1 տնտեսվարողի մոտ ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 404.36 հազ.դր գումարի բնությանը հասցված վնաս :
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Երևանի ՏԲ կողմից <Թեժ գծով> ստացված ահազարգի ուսումնասիրության ընթացքում արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ,դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Սյունիքի ՏԲ կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման գործով հաշվարկվել է 40.0 հազ.դր գումարի բնությանը հասցված վնաս:
Լոռու ՏԲ վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով կայացվել է 50.0հազ.դր գումարով վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 22.5 հազ.դր գումարի բնությանը հասցված վնաս:
Հողերի պահպանության ոլորտ
Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդերքի պահպանության ոլորտ
Ջրերի վերահսկողության բաժնի կողմից արձանագրված ապօրինի հորատման աշխատանքներ իրականացնելու համար 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Ապօրինի որս
Շիրակի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված ձկան ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 70.0հազ,դր գումարի վարչական տուգանքի որոշում և և հաշվարկվել է 20.0 հազ.դր գումարի բնությանը հասցված վնաս: Առգրավվել է 70.0գծմ ցանց և 4.0կգ կարաս տեսակի ձուկ, ինչը հանձնվել է Գյումրու ծերանոց:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.93մլն.դր. գումար:
ՀՀ բնապահպանության նախարարության
մամուլի ծառայություն
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց