Սույն թվականի սեպտեմբերի 25-ին, ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանն ընդունել է Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի քարտուղարության ներկայացուցիչներին` գործադիր տնօրենի տեղակալ պարոն Ուիլյամ Էվերսի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ԳԷՀ-ի և Հայաստանի միջև համագործակցության հարցերը, մասնավորապես` «Ազգային պորտֆելիո» ծրագրային փաթեթի շրջանակներում:
ԳԷՀ-ի քարտուղարության ներկայացուցիչը ներկայացրեց սեպտեմբերի 25-27-ը Երևանում անցկացվող «Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամի» (GEF) երկրների խմբերի ընդլայնված աշխատաժողովի նպատակներն ու խնդիրները:
«Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամը» (GEF) ունի «Աջակցություն երկրներին» բաղադրիչ, որի նպատակն է օժանդակել ԳԷՀ-ի անդամ երկրներին առավել արդյունավետ աշխատելու հիմնադրամի հետ, զարգացնելու տեղական/ազգային ռեսուրսները, տեղեկացվելու ԳԷՀ-ի կողմից կառավարվող ֆոնդերի, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ:
ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանը կարևորելով միջոցառումը, որին մասնակցում էր շուրջ 10 երկրից 50 անդամ` հավաստիացրեց, որ նախարարությունը կաջակցի միջոցառման հաջող ընթացքին ի նպաստ հայրենի բնության:
Նախարար Արամ Հարությունյանը հույս հայտնեց նաև, որ Հայաստանի և ԳԷՀ-ի միջև համագործակցությունն առավել կամրապնդվի ԳԷՀ-ի նոր գործադիր տնօրեն տիկին Նաոկո Իշիինի կառավարման ժամանակահատվածում:
ՀՀ բնապահպանության նախարարույան մամուլի ծառայություն
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց