ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ տեղի ունեցավ արտահերթ խորհրդակցություն` բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության ռեժիմի պահպանման և գնումների իրականացման գործընթացի վերաբերյալ:
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի ղեկավարի տեղակալը, հատուկ պահպանվող տարածքների տնօրենները, ԲՊՏ տեսչության պետը, տարածքային տեսչությունների ղեկավարները,
Օրակարգում`
.Գնումների գործընթացի իրականացման վերաբերյալ քննարկում
.Բնության հատուկ պահպանվող տարածքներում ռեժիմի պահպանման խնդիրների վերաբերյալ քննարկում
.ՀՀ տարածքում բնապահպանական պետական տեսչության կողմից կենսաբազմազանության պահպանության խնդիրների վերաբերյալ զեկուցում:
ՀՀ բնապահպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Աշոտ Ավալյանը հանգամանալից ներկայացրեց իրականացրած աշխատանքները, նա նշեց որ նախարարի հանձնարարությամբ դեպքի վերաբերյալ անմիջապես հայտարարություն է տրվել ՀՀ ոստիկանություն, աշխատանքային խումբը Խոսրովի արգելոցում չորս խմբի բաժանվելով, արգելոցի աշխատակիցների և ոստիկանների հետ համատեղ կատարել են տեսանյութում առկա տեղադիրքի որոնողական աշխատանքներ:
Հանձնաժողովի նախագահը ցավով նշեց նաև, որ տեսանյութի հեղինակները չհամագործակցեցին նախարարության հետ բացահայտելու որոնվող տարածքները, ինչը անհամեմատ կհեշտացներ աշխատանքները: Համաձայն <<Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին>> ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի, կատարվում է տեսանյութում ցուցադրած ապօրինի որսի հետևանքով բնությանը պատճառված վնասի հաշվարկ:
Պարոն Ավալյանը նշեց նաև, որ հավանական տեղամասերի վերաբերյալ համապատասխան գործիքներով, կազմվել է տեղադիրքի կորդինատային տվյալների ճշգրտում, ինչի հիման վրատարածքի քարտեզի վրա նշագրվել է վերոնշյալ հատվածը:
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության տարածքային մարմինների ղեկավարները նույնպես զեկուցեցին մարզերում առկա բնապահպանական խնդիրների մասին:
ՀՀ բնապահպանության նախարար պարոն Արամ Հարությունյանը լսելով զեկույցները տվեց համապատասխան հանձնարարականներ, մասնավորապես
. Հատուկ պահպանվող տարածքների տնօրեններին`
-Ներկայացնել հաշվետվություն ԲՀՊՏ-ում կենսաբազմազանության և ռեժիմի պահպանության վերաբերյալ:
. ԲՊՏ պետ Ա.Ավագյանին, ԲՀՊՏ տնօրեններին`
Տեսչության տարածքային բաժինները ակտիվ համագործակցեն սկսեն հատուկ պահպանվող տարածքների աշխատակիցների հետ:
. ԲՊՏ պետ Ա.Ավագյանին`
3-օրյա ժամկետում ներկայացնել գրավոր տեղեկատվություն այս տարի արդեն իսկ տրամադրված որսի կտրոնների բախշման վերաբերյալ:
.Ամենօրյա ռեժիմով տարածքների տեսչության պետերից ստանալ տեղեկատվություն կատարած աշխատանքների վերաբերյալ, ամփոփել դրանք և ներկայացնել նախարարին
.Ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել էլեկտրոնային լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվող հայտարարությունները կապված Հայաստանում կարմիր գրքում գրանցված կենդանիների որսի հետ, ուսումնասիրել դրանք և ներկայացնել նախարարին:
. Աշխատանքային խմբի ղեկավարԱ.Ավալյանին`
Համադրել հայտնաբերված տարածքի կորդինատային տվյալները պետական կադաստրի կողմից հաստատված <<Խոսրովի անտառ>> պետական արգելոցի քարտեզի հետ:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն
Բնապահպանության և
ընդերքի
տեսչական մարմին
Թեժ գիծ` 119
Հեռ. (+374 10) 55 20 62
Տեղեկատվության
տրամադրում
Հետադարձ կապ
նախարարության
պատասխանատուների հետ
ԾԱՆՈՒՑՈՒՄ
2018 թվականի մարտի 23-ին ընդունված <<Պետական կառավարման համակարգի մարմինների մասին>> ՀՀ օրենքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը սահմանվել է Կառավարությանը ենթակա մարմին, ուստի քաղաքացիներն իրենց ահազանգերը և դիմումները կարող են ուղարկել տեսչական մարմնի ղեկավարին /Հասցե՝ ք. Երևան 3750009, Կորյունի փողոց 15, հեռ՝ (+374 15) 48 48 48/։
Բնապահպանական
օրացույց