Պարզաբանում

29-09-2012

 

Այսօր «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ «ս. թ. սեպտեմբերի 27-ին երեկոյան իրենց նախաձեռնության անդամներ Մարիամ Սուխուդյանը և Եղիա Ներսեսյանը, ՀՀ Արարատի մարզի քննչական բաժնի կողմից գրավոր ծանուցվել էին հաջորդ օրն առավոտյան ներկայանալ ՀՀ Արարատի մարզի քննչական բաժին՝ ըստ մեղադրանքի Խոսրովի արգելոցում ապօրինի որս կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով, որպես վկաներ:
Ս.թ. Սեպտեմբերի 29-ին Tert.am լրատվական կայքը տեղադրել է այս հայատարությունը ամբողջությամբ՝ վերնագրելով այն՝ «Խոսրովի արգելոց» քաղաքացիական նախաձեռնությունը ապացուցել է, որ Խոսրովի անտառում ապօրինի որս եղել է (լուսանկարներ, տեսանյութ):
ՀՀ բնապահպանության նախարարությունը չի առարկում նյութի բովանդակությունը: Սակայն պետք է նշել, որ վերնագիրը և բովանդակությունը չեն համապատասխանում միմյանց: Հարկ ենք համարում նշել որ տեսանյությում ցուցադրվող նապաստակի մարմնի մասերը գտնվում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի սահմաններից դուրս:


ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

<
>