ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 18.09-29.09.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների...

02-10-2012

2012 թվականի սեպտեմբերի 18-ից  29-ն   ընկած    ժամանակահատվածում   ՀՀ  բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 18.09-29.09.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել 2.48մլն.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 38 որոշում և հաշվարկվել 1.32մլն.դր  ընդհանուր գումարով շրջակա միջավայրին հասցված վնաս:

 Մասնավորապես`

Ջրերի պահպանության ոլորտ

      Ջրերի վերահսկողության բաժնի կողմից  2 տնտեսվարողների մոտ ստուգումների արդյունքում կայացվել է 200.0 հազ.դր. ընդհանուր գումարով վարչական տուգանքի 2 որոշում:

 Մթնոլորտային օդի պահպանության  ոլորտ

     Երևանի ՏԲ կողմից ահազանգի արդյունքում  իրականացված ուսումնասիրության  արդյունքում  հայտնաբերված խախտումների համար 4 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի  վարչական տուգանքի  4 որոշում  և հաշվարկվել է 302.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

   Շիրակի  ՏԲ կողմից աշխատակիցների կողմից  հայտնաբերված դեկորատիվ ծառերի ապօրինի հատման համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ   կայացվել է 150.0հազ.դր ընդհանուր  գումարով վարչական տուգանքի 2  որոշում և հաշվարկվել է 217.5 հազ.դր  ընդհանուր գումարի բնությանը հասցված վնաս:   

     Լոռու ՏԲ  կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման  համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր գումարի չափով վարչական տուգանքի որոշում:

     Արարատի ՏԲ  կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման  համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է 50.0հազ.դր գումարի չափով վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 120.0 հազ.դր  գումարի բնությանը հասցված վնաս:

    Տավուշի  ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման 11գործով  կայացվել է 550.0հազ.դր ընդհանուր  գումարով վարչական տուգանքի 11 որոշում:

    Սյունիքի  ՏԲ վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման 2 գործով  կայացվել է 100.0հազ.դր ընդհանուր  գումարով վարչական տուգանքի 2  որոշում:

 Հողերի  պահպանության ոլորտ

       Արագածոտնի ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված  խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 100.0 հազ.դր  գումարի շրջակա միջավայրին  հասցված վնաս:

Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար

    ԿՀԹՎՆ ՎԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 20.0 հազ.դր  գումարի բնությանը հասցված վնաս:

Ապօրինի որս

     Գեղարքունիքի  ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված խեցգետնի   ապօրինի   որսի  համար  2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է   վարչական տուգանքի 2 որոշում 100.0հազ,դր ընդհանուր գումարով:  Առգրավված   17.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:

    ԿՀԹՎՆ վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված   ապօրինի   որսի  համար  3 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է   վարչական տուգանքի 3 որոշում 150.0հազ,դր ընդհանուր գումարով և   հաշվարկվել է 500.0 հազ.դր  գումարի բնությանը հասցված վնաս:

     Վայոց ձորի  ՏԲ աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի ընթացքում արձանագրված ձկան   ապօրինի   որսի  համար  1 ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 35.0 հազ.դր  գումարի բնությանը հասցված վնաս: Առգրավված   35.հատ կողակ տեսակի ձկները սահմանված կարգով ուղարկվել են <Սննդամթերքի  անվտանգության մարզային  ծառայություն>  հետազոտության:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

  Տավուշի ՏԲ կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման  համար 7 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է  700.0հազ.դր ընդհանուր գումարով վարչական տուգանքի 7 որոշում:

   Երևանի  ՏԲ կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման  համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ  կայացվել է  100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դր. գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.38մլն.դր. գումար:                                    

                 ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայություն

<
>