«Արագ արձագանքման խմբի» բացահայտումները

11-10-2012

2012թ  Հոկտեմբերի 7-9-ը բնապահպանության նախարարությունը կազմել է թույլատրված բնապահպանական օրենսդրության խախտումների վերաբերյալ 1 մլն 168 հազար դրամ վնասի հատուցման և 500 հազար դրամի վարչական տուգանքի վարույթ: Համաձայն բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի 2012թ. հոկտեմբերի 5-ի հրամանի` ապօրինի ծառահատումների, բնափայտի տեղափոխման, որսագողության, ապօրինի ձկնորսության, հողի վերին շերտի վնասումը կանխարգելելու, ինչպես նաև բնության հատուկ պահպանվող և դրանց հարող տարածքներ պատահական ստուգայցեր կազմակերպելու նպատակով  ստեղծվել է  արագ արձագանքման աշխատանքային խումբ:

Աշխատանքային խմբի ղեկավար Գեորգի Պողոսյանի գլխավորությամբ  շուրջօրյա հսկողություն է սահմանվել Երևան-Սևան M4 և Երևան-Գյումրի M1 միջպետական ավտոճանապարհների վրա:

Խումբն արդեն աշխատանքներ է իրականացրել Կոտայքի և Արագածոտնի մարզերում:

Հոկտեմբերի 9-ին Երևան-Սևան M4 ավտոճանապարհի վրա իրականացվցող աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է

Զիլ 09UO660 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենա, որի թափքում եղել է 7 մ/խ կողահատ հաճարենի տեսակի տախտակ

Ֆորդ 29ՏU923 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենա, որի թափքում եղել է 4 մ/խ կողահատ հաճարենի տեսակի տախտակ:

Զիլ 57ԼՏ563 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենա, որի թափքում եղել է 6 մ/խ հաճարենի տեսակի կիսաչոր վառելափայտ:

Վերոնշյալ 3 ավտոմեքենաների վարորդները չհամաձայնելով արձանագրություն կազմելու փաստի հետ, թողել են մեքենաները ու հեռացել: Ոստիկանների ուղեկցությամբ մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Չարենցավանի բաժին:

Խմբի աշխատանքները շարունակվում են: 

   

Տեսանյութը դիտեք այստեղ

<
>